«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՔՊ-ում Նիկոլ Փաշինյանի փոխարեն արդեն պատգամավորներն են գործադիրում վերադասավորումներ անում: Ինչպես ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը ողջ իրավապահ կառույցի ղեկավարների ոտքի տակ փորեց ու հասավ նրան, որ Նիկոլ Փաշինյանը նրանց պաշտոնանկ անի, հիմա էլ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն է որոշել իրենով անել առողջապահության նախարարությունը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը այս օրերին լծվել է նախարար Անահիտ Ավանեսյանին պաշտոնանկ անելու գործին. Նիկոլ Փաշինյանի մոտ և նաև հրապարակավ նա մատնանշում է առողջապահության ոլորտում տիրող խայտառակ վիճակը, բացթողումները, որպեսզի Փաշինյանը վերջնական որոշում կայացնի Անահիտ Ավանեսյանի վերաբերյալ: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը վաղուց է մտքին դրել ազատվել Անահիտ Ավանեսյանից, ու «մազ» է մնում, որ վերջնական որոշում կայացնի, և եթե Թորոսյանը մի քիչ էլ ջանք թափի, ապա կհասնի իր նպատակին, ու Ավանեսյանը կհեռացվի: Արսեն Թորոսյանը մտադիր է Անահիտ Ավանեսյանից հետո իր վստահելի մարդուն նշանակել այդ պաշտոնում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը ճշտելու համար փորձեց կապ հաստատել Արսեն Թորոսյանի հետ, սակայն վերջինս այդպես էլ չարձագանքեց»։ Մանրամասները թերթի այսօրվա համարում։
17:24
17:22
17:05
16:44
16:35
16:14
15:55
15:36
15:19
15:03
11:33
11:09
10:50
10:19
10:03
16:04
15:44
15:21
15:03
10:02
11:09 02.11.26
10:50 02.11.26
17:05 02.11.26
16:35 02.11.26
15:55 02.11.26
15:19 02.11.26
15:03 02.11.26
15:36 02.11.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02