«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Նոյեմբերի 18-ին ԱԺ-ն պաշտոնապես տեղեկացրեց, որ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի և Յուրի Վորոբյովի նախագահությամբ Դիլիջանում կայացել է ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 38-րդ նիստը: Առաջին հայացքից սա հերթական պաշտոնական միջոցառումը կարող է թվալ, կամ աշխարհաքաղաքական իմաստով՝ ռուսների հետ հարաբերությունները վերականգնելու ջանքեր: Բայց, արի ու տես, որ Հակոբ Արշակյանի գլխավորությամբ տեղի ունեցած այս նիստը սկանդալով է ուղեկցվել: «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ Դիլիջանում կայացած միջխորհրդարանական հանձնաժողովի նիստին նախատեսված է եղել ՌԴ Պետդումայի մի շարք պատգամավորների մասնակցությունը, սակայն ռուս պատգամավորները հրաժարվել են գալ Հայաստան, և նրանց մերժումը պատճառաբանվել է Հայաստանի կողմից վավերացված Հռոմի ստատուտով: «Ժողովուրդ» օրաթերթն իր լավատեղյակ աղբյուրներից տեղեկացավ, որ ՌԴ Պետդումայի պատգամավորները մտավախություն են ունեցել, որ իրենց այցը Հայաստան կարող է անկանխատեսելի ելք ունենալ, ընդհուպ՝ ձերբակալության տեսքով: Ըստ այդմ, ռուս գործընկերները ՔՊ-ականներին փոխանցել են, որ ո՛չ հայկական, ո՛չ ռուսական կողմն իրենց հերթին երաշխիքներ չեն տվել ռուս պատգամավորներին, որ Հռոմի ստատուտի պահանջները իրենց դեպքում չեն գործի և իրենք չեն ձերբակալվի: Արդյունքում՝ միջխորհրդարանական այս հանձնաժողովի նիստը անցել է առանց Պետդումայի պատգամավորների: Միայն ՌԴ Դաշնային ժողովի ներկայացուցիչներն են ներկա եղել և հայկական կողմի ներկայացուցիչները: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանից մեկնաբանություններ ստանալ այս առիթով, բայց չհաջողվեց՝ ո՛չ ԱԺ-ում, ո՛չ էլ հեռախոսազանգի միջոցով»։
22:58
22:57
22:45
22:33
22:19
22:02
18:34
18:03
13:52
13:38
13:19
13:03
12:44
12:23
12:04
12:02
11:45
11:37
11:25
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02