ARM | RUS |

«Փաստ». Ինչպես կտրել ճյուղը, որին «նստած» ես ու... մնալ ծանրամեծ գերանի տակ

12.12.24 | 09:27

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ի՞նչ է, ըստ էության, Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի կառավարումը: Դա, կարելի է ասել՝ բաց ուղեցույց է՝ ինչպես կտրել ճյուղը, որի վրա նստած ես: Ավելին, Փաշինյանն ինքն իր բնույթին դավաճանած կլիներ, եթե իր կառավարմամբ, պատկերավոր ասած, չկազմեր մի այնպիսի «ուղեցույց-ուսումնական ձեռնարկ», որին հետևելով՝ կարելի է ոչ միայն կտրել ճյուղը, որին նստած ես, այլև մնալ ծանրամեծ գերանի տակ: Դիմենք անողոք փաստերին: Փաստ առաջին. Նիկոլ Փաշինյանը և նրա իշխանության ներկայացուցիչները որտեղ նստում-ելնում են, ինչ հարցազրույց տալիս են, ինչ հայտարարություն անում են, անպայման խոսում են Ռուսաստանի դեմ, հայտարարում են, որ Ռուսաստանը Հայաստանի չուզողն է, Ռուսաստանն ու ՀԱՊԿը սպառնում են Հայաստանի պետականությանը և այդպես շարունակ: Կարճ ասած՝ Փաշինյանն ու ՔՊ-ն դիրքավորվում են որպես բացահայտ հակառուսական, ռուսատյաց ուժ և գործիչներ, ի լրումն՝ իրենք գնում են Արևմուտք: Ըստ որում, փաստ է և այն, որ իրենց ընտրողներին ու հանրությանն, առհասարակ, չեն էլ ասում, որ իրենց երազած «Արևմուտքը» ընդամենը Թուրքիան է ու Հայաստանը թուրքական ամենաուղիղ կախվածության, եթե ոչ՝ ենթակայության տակ դնելը (տապալված Սիրիան էլ՝ որպես թարմ օրինակ): Փաստ երկրորդ. որքան ավելի շատ է Փաշինյանը հակառուսական հայտարարություններ անում, այնքան ավելի ու ավելի է Հայաստանի տնտեսությունը հայտնվում Ռուսաստանից միակողմանի կախվածության մեջ: Այսպես. միայն այս տարվա առաջին 10 ամսում (պաշտոնական տվյալներով) Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը նորից գրանցել է բարձր աճ՝ 92 տոկոս, որի արդյունքում ՀՀ արտաքին առևտրի աշխարհագրական կառուցվածքում ՌԴ–ի տեսակարար կշիռը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 5,5 տոկոսային կետով, դարձել է 41,5 տոկոս: Ի դեպ, որպեսզի պատկերն ամբողջական լինի, վկայակոչենք այլ տվյալներ ևս. նույն ժամանակահատվածում արտաքին առևտրաշրջանառությունը Ղազախստանի հետ կրճատվել է 23 տոկոսով, Ղրղզստանի հետ նվազել է 55 տոկոսով, Բելառուսի հետ աճել է 7,5 տոկոսով, Իրանի հետ չնչին աճ կա՝ 4,7 տոկոսով, Վրաստանի հետ գրեթե զրոյական աճ է: Իսկ, այ, Եվրամիության անդամերկրների հետ, ուշադրություն, Հայաստանի առևտրաշրջանառությունը... կրճատվել է 15 տոկոսով, ԱՄՆ–ի դեպքում ավելի վատ՝ նվազել է 40 տոկոսով: Այստեղ այլ կարևոր հարց էլ է առաջանում. իսկ ընդհանրապես, Արևմուտքը, Եվրամիությունը, ԱՄՆն այս ընթացքում Հայաստանին տնտեսական առումով ինչոր բան առաջարկե՞լ են (զանազան «գրանտային ծրագրեր» չհիշատակել) ռեալ տնտեսական առումով: Օրինակ՝ ի՞նչ նոր հնարավորություններ, շուկաներ, ապրանքներ, ծառայություններ, որևէ բան են առաջարկել, ստեղծել, ձևավորել: Ի՞նչ ներդրումներ են եղել: Պաշտոնական վիճակագրական տվյալները լավագույն ու սպառիչ պատասխանն են այդ՝ ակնհայտորեն բացասական պատասխանի ձգտող հարցերին: Այսպես. այս տարվա 10 ամսում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՀ արտաքին առևտրի աշխարհագրական կառուցվածքում ԵՄ–ի տեսակարար կշիռը նվազել է 2 անգամ՝ դառնալով 7,3 տոկոս, ԱՄՆ–ի տեսակարար կշիռը ևս նվազել է 3 անգամ՝ դառնալով 1,4 տոկոս, Իրանի տեսակարար կշիռը նվազել է 1,5 անգամ՝ դառնալով 2,3 տոկոս: Իսկ ռուսական ոսկին Արաբական Միացյալ Էմիրություններ վերարտահանելու հաշվին ԱՄԷ–ի հետ ՀՀի առևտրաշրջանառությունն աճել է շուրջ 6 անգամ, իսկ տեսակարար կշիռը դարձել է 19 տոկոս՝ աճելով 3 անգամ։ Սա, ի դեպ, նույնպես պետք է վերագրել «ռուսական գծին»: Այնպես որ, Ռուսաստանից կախվածության տոկոսներն իրականում ավելի մեծ են: Բայց սա էլ դեռ ամենը չէ: Տնտեսագետները ահազանգում են. «Կապիտալը «փախչում է» Հայաստանից»: Այսպես. 2024-ի առաջին կիսամյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել են 334 միլիոն ԱՄՆ դոլարով, իսկ ներդրումային զուտ ներհոսքի հաշվեկշիռը բացասական է՝ մինուս 55 միլիոն ԱՄՆ դոլար: Ընդ որում, նշված ժամանակահատվածում օտարերկրյա ուղղակի ներդրումների ամենախոշոր զուտ ներհոսքը գրանցվել է... կռահեցիք, էլի Ռուսաստանից (22 միլիոն ԱՄՆ դոլար): Ու ի՞նչ են հուշում այս «չոր» փաստերը: Իսկ այդ փաստերը ոչ թե սոսկ հուշում, այլ բացեիբաց ասում, եթե ոչ՝ բացականչում են, որ Հայաստանի տնտեսությունը մեծապես նստած է «ռուսական» ճյուղին: Չէ, բնական է, որ բոլորը պարտավոր չեն տիրապետել տնտեսագիտական եզրույթներին ու վիճակագրական տվյալների համակողմանի վերլուծության նրբություններին: Բայց առնվազն միջնակարգ դպրոցն ավարտելու վկայական ունեցողները գոնե կարո՞ղ են հասկանալ, թե ինչ է անում Փաշինյանը: «Արևմտամետների» կառավարումը տանում է այն բանին, որ Հայաստանն ավելի մեծ կախվածության մեջ է հայտնվում Ռուսաստանից: Բայց զուգահեռաբար Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, ի դեմս Փաշինյանի ու նրա ՔՊ-ի, անում է հակառուսական հայտարարություններ, Հայաստանը դուրս է բերում ՀԱՊԿ-ից, որին տրամաբանորեն կարող է հետևել Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը, նաև՝ ԵԱՏՄից Հայաստանի դուրս գալը: Թե այդ ամենն ինչ անվտանգային սպառնալիքներ է ստեղծել ու ստեղծում Հայաստանի ու երկրում մնացած ժողովրդի համար, այստեղ չենք նշի (նախ՝ շատ ենք ասել, երկրորդը՝ մեզ տնտեսական պահն է այստեղ հետաքրքրում): Դա ի՞նչ է նշանակում: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունը, Հայաստանի տնտեսվարողները պետք է ստիպված լինեն նախ՝ Ռուսաստանի փոխարեն այլ երկրից ցորեն գնել, այն էլ՝ հարց է, թե ով կցանկանա Հայաստանին ցորեն վաճառել ու ինչ գնով: Պարզ ասած՝ Փաշինյանի քաղաքականությունն ու դրա շարունակությունը նշանակում է՝ սով, կտրոնով հացի ոսկրահյուծ հեռանկար: Երկրորդ՝ Փաշինյանի հակառուսական քաղաքականությունն ու դրա շարունակությունը նշանակում է, որ Հայաստանը պետք է այլ երկրից էներգակիրներ, մասնավորապես գազ գնի: Ո՞ր երկրից ու ի՞նչ գնով, շատ մեծ հարց է: Առավել ևս, եթե ԱԷԿ-ն էլ կանգնի (ամերիկյան «այլընտրանքի» թեման այլ խոսակցության առիթ է, դրան ոչ մեկ անգամ անդրադարձել ենք): Այսինքն, փաշինյանական «ապագա կան» նշանակում է նաև թանկ գազ կամ անգամ՝ դրա բացակայություն, թանկ էլեկտրաէներգիա, որ առանց այդ էլ էժան չէ, նշանակում է՝ հովհարային էներգամատակարարում, շղթայով՝ թանկացումներ, դրամի արժեզրկում, փիարված «բարձր» թոշակների զրոյացում: Կյանքի պայմանների վատացումն ու կենսամակարդակի անկումը ենթադրում է նաև ռելոկանտների համատարած փախուստ՝ դրա տնտեսական ու սոցիալական հետևանքներով: Ավելին, Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը տնտեսական առումով նշանակում է Հայաստանի տնտեսվարողների, ֆերմերների, գյուղմթերք վերամշակողների շուկաների համատարած կորուստ: Եվրոպային այդ ամենը պետք չէ, Իրանն ու Վրաստանն իրենցն ունեն, իսկ Թուրքիան ինքը կարող է Հայաստանի շուկան հեղեղել իր անորակ, վնասակար, հնարավոր է՝ նաև նպատակային թունավորած «գյուղմթերքով»: Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն կտրում է այն ճյուղը, որին նստած է Հայաստանի տնտեսությունը: Դրա հետևանքով թրմփոցով տապալվելը հարցի դեռ մի կողմն է, իսկ մյուս կողմն այն է, որ, բացի թրմփալուց, Հայաստանը պարզապես կարող է մնալ սոցիալտնտեսական պրոբլեմների ծանրամեծ գերանի տակ»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


ԵԱՏՄ զեկույցը Հայաստանում է գրվել. Պապոյան

ԵԱՏՄ զեկույցը Հայաստանում է գրվել. Պապոյան

15:55

Նոյեմբերը կլինի սովորականից ցուրտ և անձրևառատ

Նոյեմբերը կլինի սովորականից ցուրտ և անձրևառատ

15:36

Երևանի մանկապարտեզներում երեխայի հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են նոր հարթակ (Տեսանյութ)

Երևանի մանկապարտեզներում երեխայի հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են նոր հարթակ...

15:19

TRIPP-ի հատվածում սահմանազատումը կարող է արտահերթ իրականացվել. Մհեր Գրիգորյան

TRIPP-ի հատվածում սահմանազատումը կարող է արտահերթ իրականացվել. Մհեր...

15:03

Զինվորին հասցրել են ինքնшսպանпւթյшն

Զինվորին հասցրել են ինքնшսպանпւթյшն

11:33

«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի․ հայտնի է պատճառը

«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի․ հայտնի է...

11:09

Նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի նոյեմբերին. Նիկոլ Փաշինյան

Նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի նոյեմբերին. Նիկոլ...

10:50

Միրզոյանը Ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղարի հետ է հանդիպել

Միրզոյանը Ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղարի հետ է...

10:19

Գործող ռեժիմն ու հայրենիք, հող, բարոյականություն, արժեք, ազգային, մարդ, բանակ հասկացությունները անհամատեղելի են․ Աբրահամյան

Գործող ռեժիմն ու հայրենիք, հող, բարոյականություն, արժեք, ազգային, մարդ, բանակ հասկացությունները...

10:03

Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն մահացել է, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն...

16:04

Միրզոյանը Բահրեյնի ԱԳ նախարարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները

Միրզոյանը Բահրեյնի ԱԳ նախարարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացման...

15:44

Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել

Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռն օրինական ուժի մեջ է...

15:21

Վստահ եմ, որ եթե չլիներ Վազգեն Սարգսյանը, Վազգեն Սարգսյան տեսակը, ապա Հայաստանի պատմությունն այլ կերպ կշարադրվեր. Սերժ Սարգսյան

Վստահ եմ, որ եթե չլիներ Վազգեն Սարգսյանը, Վազգեն Սարգսյան տեսակը, ապա Հայաստանի պատմությունն այլ...

15:03

Սերգեյ Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի արտգործնախարարների հանդիպմանը

Սերգեյ Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի արտգործնախարարների...

10:02

«Փառքի անկյունները» հեռացնելով, հայերեն առաջին նախադասությունը «Լավ սովորիր, որ լավ ապրես» կարգախոսով փոխարինելով՝ ինչպիսի՞ սերունդ եք ուզում կերտել

«Փառքի անկյունները» հեռացնելով, հայերեն առաջին նախադասությունը «Լավ սովորիր, որ լավ ապրես»...

20:00

Հայաստան-Սլովենիա գործարար համաժողով է տեղի ունեցել

Հայաստան-Սլովենիա գործարար համաժողով է տեղի ունեցել

19:52

Տիգրան Ավինյանի անունով կեղծ օգտահաշիվ է ստեղծվել

Տիգրան Ավինյանի անունով կեղծ օգտահաշիվ է ստեղծվել

17:32

Սահմանադրության նոր նախագծով Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող դրույթը փոփոխության չի ենթարկվի

Սահմանադրության նոր նախագծով Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող դրույթը փոփոխության չի...

17:02

Փաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնման հարցերով գագաթնաժողովին

Փաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնման հարցերով...

19:23

Ռուբինյանը լավատես է՝ ԱԺ ընդդիմությունը, երբ ծանոթա Սահմանադրության տեքստին, գուցե, ասի՝ այո

Ռուբինյանը լավատես է՝ ԱԺ ընդդիմությունը, երբ ծանոթա Սահմանադրության տեքստին, գուցե, ասի՝...

14:03

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02