«Փաստ» օրաթերթը գրում է.
«Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ Ռուսաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանը ՀՀ ԱԳՆ-ին է փոխանցել ռուսաստանաբնակ հայերի, այսպես կոչված, «սև ցուցակ», որոնց մուտքը Հայաստան առաջարկվում է արգելել։ Նշել էինք, որ, մեր ունեցած տեղեկություններով, ցուցակում ավելի քան 550 անուն կա՝ լրագրողներ, մշակույթի գործիչներ, քաղաքագետներ, Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչներ և այլն։ Այս տեղեկությունը ոչ միայն չէր հերքվել, այլև ընդամենը մի քանի օր անց իշխանություններն արգելել էին ռուսաստանցի հայազգի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի մուտքը Հայաստան, որը ժամանել էր ծնողների գերեզմանին այցի: Այս հանգամանքը Ռուսաստանից շտապեցին գնահատել որպես «բացարձակապես ոչ բարեկամական քայլ պաշտոնական Երևանի կողմից»: Թե որքանով էր այս արգելքը կապված մեր նշած ցուցակի հետ, ժամանակը ցույց կտա, սակայն փաստ է, որ իշխանամերձ «արևմտյան»՝ այսպես կոչված՝ «սորոսական» շրջանակները էյֆորիայի մեջ էին Միհրանյանին Հայաստան չթողնելու փաստից: Ավելին, «քաղհասարակության»՝ իշխանության շահերը սպասարկող մի քանի ներկայացուցիչներ և ՔՊ-ին կից որոշ մինի-կուսակցությունների ղեկավարներ այնքան են ոգևորվել, որ նույնիսկ սկսել են տարբեր անուններ շրջանառել, չի բացառվում՝ հենց վերը նշված ցուցակից: Ի մասնավորի, նրանցից մեկը երեկ հայտարարել էր, թե պետք է արգելվի նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի մուտքը Հայաստան: Կա տեսակետ, որ այսպիսով իշխանությունները համապատասխան տեղեկատվական ֆոն են ապահովում»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
22:58
22:57
22:45
22:33
22:19
22:02
18:34
18:03
13:52
13:38
13:19
13:03
12:44
12:23
12:04
12:02
11:45
11:37
11:25
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02