«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան մասնակից Իվետա Մուկուչյանն ու ողջ հայկական պատվիրակությունը Ստոկհոլմում այսօր հանդիպում են ունեցել Շվեդիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արտակ Ապիտոնյանի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մրցույթի շրջանակներում իրականացված անելիքներին, ինչպես նաեւ առաջիկա քայլերին:
Դեսպան Արտակ Ապիտոնյանը, ողջունելով ներկաներին, պատրաստակամություն է հայտնել յուրաքանչյուր հարցում աջակցել հայաստանյան պատվիրակությանը:
«Չեմ կասկածում մեր սպասվելիք հաջողությանը, քանի որ այժմ հայաստանյան ելույթը ամենից քննարկվողների շարքում է: Իսկապես մեծ հաջողություններ եմ մաղթում Իվետային ինչպես մրցույթում, այնպես էլ կյանքում: Լիահույս եմ, որ Հայաստանը առաջին հորիզոնականներում կհայտնվի»,- նշել է Շվեդիայում ՀՀ դեսպանը:
«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին ջերմ ընդունելության համար:
«Շատ զգացված ենք, որ Դուք մեր կողքին եք եւ անհրաժեշտության պարագայում օժանդակում եք մեզ»,- նշել է Գոհար Գասպարյանը` հավելելով, որ մրցույթի ողջ ընթացքում արվում է ամեն բան, որպեսզի Հայաստանի անունը հնարավորինս լայն շրջանակների համար հնչի:
«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան մասնակից Իվետա Մուկուչյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար:
«Մենք միասին կարող ենք շատ բան հաղթահարել: Հայերը հենց այս գլխավոր հատկությամբ են առանձնանում մյուս բոլոր ժողովուրդներից».,- նշել է Իվետա Մուկուչյանը:
«Եվրատեսիլ-2016»-ը կկայանա մայիսի 10-ին, 12-ին եւ 14-ին Ստոկհոլմում: Հայաստանը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչ փուլի ընթացքում` 7-րդ համարի ներքո:



00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02