Քիչ առաջ տեղի ունեցավ «Միասնություն» համազգային շարժման համագումարի բացումը: Ելույթով հանդես եկավ նախաձեռնող խմբի անդամ, ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախկին խոսնակ Խաչիկ Գալստյանը, ով նշեց, որ Հայաստանում կուտակվել են բազում սոցիալ–քաղաքական և տնտեսական բնույթի հիմնախնդիրներ:
«Իշխանության հասարակության միջև ձևավորված անջրպետը, կուտակվող առաջին հայացքից անլուծելի համարվող հիմնախնդիրները ժամ առ ժամ սպասում են իրենց լուծմանը»,- ասաց նա և նշեց, որ խումբը նախաձեռնել է միասնականության հիման վրա շարժում, որն առաջ է քաշում այնպիսի գաղափարներ, որոնք կդառնան յուրաքանչյուր հայի ամենօրյա կենսագործունեության հիմնաքարը:
«Մենք այսօր նախաձեռնում ենք մի շարժում, որն իր հետ հասարակական քաղաքական կյանք բերելու է թարմ գաղափարներ, նոր մոտեցումներ, առաջ է քաշելու բնականոն սերնդափոխության հարց: Այս շարժումը լինելու է սերնդի միասնության, հավասարության հաղթանակի շարժում»,- ասաց նա և հայտնեց, որ գործելու են հանրային հարթակներ:
«Հայաստանը կանգնած է խորքային փոփոխությունների շեմին, որոնց իրականացումը կախված մեր սերնդից: Միասնություն, սերնդափոխություն հաղթանակ»,- ասաց նա:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02