«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռուսաստանի Դաշնությունում անցկացված Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին Նիկոլ Փաշինյանի այցելությունը, կարծես թե, թանկ է արժեցել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ դեկտեմբերի 13-ին Մոսկվայում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը 3 երկրների վարչապետների կողմից թանկարժեք նվերներ է ստացել, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 1 մլն 358 հազար դրամ։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած «Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողների նվերների հաշվառման ձեւաթղթի» համաձայն՝ Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նվիրել է 650 հազար 328 դրամ արժողությամբ սպասք։ Համաձայն նվերների հաշվառման ձևաթղթի՝ թեյի սպասքը կոչվել է «Ձմեռային հեքիաթ»։ «Սպասքը զարդարված է մանրանկարչությամբ՝ բնապատկերներով, հեքիաթային տեսարաններով, տոնական եթերով և զարդանախշերով, որոնք բնորոշ են կայսերական ճենապակյա գործարանի ամենահայտնի նկարիչներից մեկին՝ Ա․Վ․ Վորոբյովսկուն (1906-1992)։ Հեղինակի աշխատանքները ներառված են Պետական «Էրմիտաժի», ռուսական թանգարանի, Կուսկովայի կերամիկայի պետական թանգարանի հավաքածուներում։ Ռուսաստանի Դաշնություն․ «Կայսերական ճենապակու գործարան» ԲԲԸ»: Սպասքը պատրաստված է եղել ոսկրային ճենապակուց և զարդարված է եղել ձեռանկարչությամբ։ Սպասքը ընդհանուր եղել է 20 կտոր՝ 1 թեյնիկ, 1 շաքարաման, 6 թեյի բաժակ, 6 փոքր ափսե, 6 մեծ ափսե։ Նիկոլ Փաշինյանը հաջորդ նվերը ստացել է Ուզբեկստանի վարչապետ Աբդուլա Արիպովի կողմից, կրկին Մոսկվայում տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի շրջանակում։ ՀՀ վարչապետը նվեր է ստացել «Իչան կալա» նկարը, որը ձեռքի աշխատանք է պատրաստված արույրից (Латунь): Համաձայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած «Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողների նվերների հաշվառման ձեւաթղթի»՝ նվերը պատված է եղել 999 հարգի ոսկով և էմալով։ Նկարի շրջանակը ամբողջությամբ պատրաստված է ձեռքով և փայտից է։ Ֆոնը պատրաստված է ալկանտարի կաշվով։ Նվերի ընդհանուր արժեքը կազմել է 627 հազար 733 դրամ։ Ղրղզստանի Նախարարների կաբինետի նախագահ Ակըլբեկ Ժապարովի՝ վարչապետի կողմից, կրկին Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի շրջանակում Նիկոլ Փաշինյանը նվեր է ստացել կտավ։ Համաձայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած «Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողների նվերների հաշվառման ձեւաթղթի»՝ ղրղզ վարպետների ստեղծած կտավը պատկերում է Արարատ լեռան ստորոտում գտնվող հնագույն Խոր Վիրապ վանքի պատկերը։ Նկարը պատրաստված է բնական ֆետրից՝ էկոլոգիապես մաքուր նյութից, որը դարեր շարունակ օգտագործվել է ղրղզ ժողովրդի ավանդական արհեստներում։ «Արվեստի գործը միավորում է Հայաստանի մշակութային ժառանգությունը և ղրղզ արհեստավորների միությունը՝ ստեղծելով մշակութային ավանդույթների նկատմամբ փոխադարձ հարգանքի յուրահատուկ խորհրդանիշ», – նշված է նվերների հաշվառման ձեւաթղթում։ Նվերն արժեցել է 80 հազար 185 դրամ։ Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի այցելությունը Ռուսաստանի Դաշնության, Ղրղզստանի և Ուզբեկստանի վարչապետների համար թանկ է եղել»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
20:51
19:38
18:29
17:28
17:12
16:45
16:34
16:18
15:56
15:45
15:28
15:18
14:53
14:36
14:21
14:04
13:55
13:15
12:57
12:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | ||||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
24 | 25 | 26 | 27 | 28 |
09:58
09:44
09:36
09:26
09:13
09:02
09:56
09:42
09:28
09:14
09:33
09:16
09:02
09:44
09:27
09:12
09:01
09:58
09:46
09:35
09:28
09:13
09:02
09:52
09:39
09:26
09:14
09:02
09:58
09:45
09:37
09:28
09:16
09:02
09:38
09:26
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:23
09:15
09:02
09:41
09:32
09:19
09:02
09:44
09:32