«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«2024 թվականի նոյեմբերի դրությամբ Հայաստանում գրանցվել են 782 հազար 832 աշխատակիցներ, ովքեր 2024 թվականի հայտարարագիրը պետք է ներկայացնեն մինչև 2025-ի մայիսի 1-ը: Այս տարվանից պետությանը պետք է հաշվետու լինեն, թե որքան գումար են աշխատում, որտեղից և ինչ միջոցով։ Այսուհետև եկամուտների հայտարարագիրը ՊԵԿ ներկայացվելու է տարին մեկ անգամ։ 2023 թվականի դեկտեմբերի 23-ին ընդունվել և 2024 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ է մտել ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը, որի 3-րդ հոդվածով սահմանված է ՀՀ հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածում ենթակա փոփոխություններն ու լրացումները: Կատարված լրացումներով և փոփոխություններով սահմանվել է, որ «եկամտային հարկի տարեկան հաշվարկներ՝ հայտարարագրեր չներկայացնող՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա մայիսի 1-ը ներառյալ պարտավորվում են Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին ներկայացնել եկամտային հարկի տարեկան հաշվարկներ՝ հայտարարագրեր»։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է, որ 2025-ի մինչև մայիսի 1-ը ներառյալ անձը հայտարարագիր պետք է ներկայացնի, եթե` 2024 թվականի ընթացքում համարվել է վարձու աշխատող, • 2024 թվականի ընթացքում ստացել է քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ, • 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ զբաղեցրել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական ծառայության, համայնքային ծառայության և/կամ հանրային պաշտոն, • 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսացել է 2023 թվականի արդյունքներով 1 մլրդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպության մասնակից, • 2024 թվականի ընթացքում «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով համարվել է իրավաբանական անձի իրական շահառու, • 2024 թվականի ընթացքում ստացել է 20 մլն դրամի չափով կամ ավելի փոխառություն, • 2023 թվականի համար հանդիսացել է հայտարարագիր ներկայացնող: 2026 թվականից հայտարարագիր կներկայացնեն ՀՀ բոլոր չափահաս քաղաքացիները, անկախ նրանից՝ գրանցված աշխատող են, թե ոչ»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
18:29
17:28
17:12
16:45
16:34
16:18
15:56
15:45
15:28
15:18
14:53
14:36
14:21
14:04
13:55
13:15
12:57
12:45
12:35
11:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | ||||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
24 | 25 | 26 | 27 | 28 |
09:58
09:44
09:36
09:26
09:13
09:02
09:56
09:42
09:28
09:14
09:33
09:16
09:02
09:44
09:27
09:12
09:01
09:58
09:46
09:35
09:28
09:13
09:02
09:52
09:39
09:26
09:14
09:02
09:58
09:45
09:37
09:28
09:16
09:02
09:38
09:26
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:23
09:15
09:02
09:41
09:32
09:19
09:02
09:44
09:32