«Հրապարակ» թերթը գրում է.
0«Սրբուհի Գալյանի նախարար նշանակվելուց հետո արդարադատության նախարարությունում, ինչպես հայտնի է, լայնամասշտաբ չիստկա է սկսվել` հերթով ազատում են նախկին նախարար Գրիգոր Մինասյանի կադրերին, տիկին Գալյանի յուրայիններին նշանակում: Երեկ էլ նախարարը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի, Երևան քաղաքի և տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմին է ներկայացրել ԴԱՀԿ ծառայության նորանշանակ պետ Սիրո Ամիրխանյանին: Ամիրխանյանը մինչ այս զբաղեցնում էր Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության պետի պաշտոնը, այսինքն Գալյանի ենթական է եղել: ԴԱՀԿ նախկին պետ Արսեն Մնացականյանը պաշտոնից ազատվել էր 2024թ. դեկտեմբերի 5-ին: Մեր տեղեկություններով` նա մերժել է նախարարի հրավերը եւ երեկ ներկա չի գտնվել «հանձնման-ընդունման»՝ նոր պետի ներկայացման արարողությանը: Ի դեպ, սա վաղուց գործող ավանդույթ է` երբ հեռացող ղեկավարը, որքան էլ դժգոհ լինի պաշտոնանկությունից, ներկա է գտնվում նորի ներկայացմանը: Մնացականյանը պատճառաբանել է` իբր քաղաքում չէ, սակայն նրա շրջապատից տեղեկացանք, որ ցանկություն չի ունեցել: Արդարադատության նախարարի խոսնակ Ծովինար Խաչատրյանին հարցրեցինք` ինչու նախկին պետը ներկա չէր արարողությանը: «Նախկին պետը հրավիրված է եղել, սակայն փոխանցել է, որ քաղաքից բացակայում է»,-ասաց խոսնակը»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
16:56
15:14
11:58
11:50
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03