«Հրապարակ» թերթը գրում է
. «Գրել էինք, որ ՔՊ վարչությունը վերջին նիստում տրանսպորտից բացի քննարկել է նաեւ համընդհանուր հայտարարագրման գործընթացը, որի վերջնաժամկետ էին սահմանել մայիս ամիսը։ Վարչության անդամների մեծ մասն ասել էր, որ գործընթացը` բացի այն, որ շարքային քաղաքացիների մոտ կասկած է առաջացրել, որ իշխանությունը փորձում է մտնել իրենց գրպանը, այլեւ այնքան խրթին է, որ անգամ բարձր տեխնոլոգիաների մասնագետներն են դժվարանում լրացնել հայտարարագիրը, ուստի պետք է պարզեցնել, ապա նոր պարտադրել։ Երեկվա ասուլիսում Փաշինյանը հայտարարեց, որ հայտարարագրման վերջնաժամկետը երկարացվում է մինչեւ նոյեմբեր, սակայն մի խոստովանություն արեց՝ ասելով, որ բանկային գաղտնիքը «սրբազան կով» չէ, այն կարող է բացահայտվել։ Մինչդեռ ՔՊ-ականները վերջին օրերին, քաղաքացիների մտահոգություններին ի պատասխան, պարզաբանումներ են տարածում, թե բանկային գաղտնիքը չի կարող բացահայտվել: ԱԺ տնտեսական հանձնաժողովի ՔՊ-ական ղեկավար Բաբկեն Թունյանն է մի քանի պարզաբանում տարածել այդ մասին․ «Պետությունը, պետական կառույցները ձեր բանկային հաշիվներին հասանելիություն չունեն: Պետությունը չի տեսնում՝ ձեզ ով է գումար փոխանցել, կամ դուք ում եք փոխանցել»: Փաշինյանը հերքեց այս հավաստիացումները` խոստովանելով, որ հենց դրա համար է գործընթացը մշակվել։ ՔՊ-ականները տարակուսած են` մեկ շաբաթվա ընթացքում 2 հետքայլ՝ տրանսպորտի ուղեվարձի եւ հայտարարագրի հետ կապված, իրար հակասող հայտարարություններ ու ցայտնոտ: Սա մեկ բան է նշանակում, որ իշխանության տեղը նեղ է»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
12:26
12:14
11:56
11:45
11:23
11:08
10:45
10:21
10:03
09:46
09:34
09:17
09:02
19:39
18:33
17:23
17:09
16:33
15:17
13:44
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | ||||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
31 |
09:46
09:34
09:17
09:02
00:00
00:00
00:00
00:00
09:36
09:27
09:14
09:01
09:45
09:38
09:27
09:02
09:56
09:45
09:34
09:18
09:57
09:46
09:39
09:28
09:14
09:15
09:02
09:44
09:12
09:26
09:45
09:35
09:17
09:02
09:46
09:34
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:56
09:56
09:45
09:36
09:25
09:17
09:02
09:45