«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում Արմեն Սարգսյանի նկատմամբ 19 դրվագ մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, որ նա Եռաբլուր պանթեոնին հարակից հողակտորները հերթով վաճառել է: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ Արմեն Սարգսյանը, լինելով ՀՀ ՊՆ աշխատակից, Անդրանիկ Ենոքի Մանուկյանի հետ փոխկապակցված իրավաբանական անձ հանդիսացող «Արարատ Մոթորս» ՍՊԸ-ին շահեկան պայմաններով, առանց խոչընդոտների, շուկայական արժեքից ակնհայտ ցածր գնով գույք է օտարել: Խոսքը պետության սեփականություն հանդիսացող, Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի, «Եռաբլուր» կոչվող բլուրներին կից տարածքում գտնվող 0,40935 հա մակերեսով հողատարածքի մասին է, որի շուկայական գինը 168 մլն 200 հազար դրամ է, սակայն վաճառվել է ընդամենը 36 մլն 841 հազար դրամով: 2-րդ դրվագով Արմեն Սարգսյանը Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի՝ Ծովակալ Իսակովի պողոտային հարող տարածքում գտնվող 0,19923 հա մակերեսով հողատարածքն է վաճառել Սերյոժա Ալբերտի Մանուկյանին: Դրա շուկայական արժեքը 52 մլն 650 հազար դրամ է, սակայն վաճառքը կազմակերպվել է ընդամենը 23 մլն 907 հազար դրամով: 3-րդ դրվագով նույն Արմեն Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարարությանն անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրված Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի՝ «Եռաբլուր» կոչվող բլուրներին կից տարածքում գտնվող 0,2092 հա մակերեսով, 95 մլն 680 հազար դրամ շուկայական արժեքով հողատարածքը Գարեգին Աշոտի Գաբրիելյանին է օտարել ընդամենը 18 մլն 828 հազար դրամով»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03