«Իրավունք» թերթը գրում է.
«Օրերս Նիկոլը որոշել է նորից ավտոբուսներով զբաղվել: Գնացել է կանգառ. «Մարդիկ այդքան բողոքում են տրանսպորտից, ես գնում եմ կանգառներ, ուզում եմ հասկանալ` մարդ ինչի միջոցով է անցնում...»: Այնուհետեւ նա մեծ ոգեւորությամբ պատմում է. «Այսօր առավոտյան մի որոշ ժամանակ կանգառում կանգնել եմ, ավտոբուսների այդպիսի մեծ հոսք մեկ էլ տեսել եմ Խորհրդային ժամանակներում»,- ոգեւորությամբ պատմում է Նիկոլը: Այսինքն` նույնիսկ նա, կամա թե ակամա, հաստատում է, Խորհրդային ժամանակներից ավելի լավ «անկախ» Հայաստանում երբեք չի եղել: Բա այդ դեպքում ա՛յ Նիկոլ, ինչո՞ւ ես Հայաստանը քարշ տալիս ոչ թե դեպի Միութենական պետություն, այլ քո սիրելի Եվրոպա: Այնուհետեւ Նիկոլը զարմանում է, թե, թեեւ «խորհրդային ժամանակների» նման շատ ավտոբուսներ են գալիս, սակայն մի մասը դատարկ է: Բայց ի՞նչ կա զարմանալու: Խորհրդային Հայաստանի համեմատ «անկախ» Հայաստանի բնակչությունը կիսով չափ պակասել է: Ամեն տարի Նիկոլի Հայաստանից շուրջ 50 հազար հայ է փախնում: Դրա համար էլ ավտոբուսները դատարկ են: «Ավտոբուս է, որ գալիս է, գալիս ու գալիս է»,- հռճվում է Նիկոլը: Այստեղ տեղին է հիշել ժողովրդկան ասացվածքը. «Դու ես ապուշ, թե՞ մեզ ես ապուշի տեղ դնում»: Բա պարզ չի, որ Նիկոլը, երբ կանգառ է գնում իր հետ այդտեղ է գնում ոչ միայն ամբողջ ԱԱԾ-ն, ՆԳՆ-ն, այլեւ ամբողջ կառավարությունն ու քաղաքապետարանը: Ու այդ «ավտբուսը` ավտոբուսի հետեւից» հիմա Նիկոլի համար են սարքում, թե՞ Նիկոլն է ժողովրդի համար սարքում, արդեն էական չէ: Էականն այն է, որ մարդիկ կանգառներում կես ժամ 40 րոպե ավտոբուս են սպասում: Կանգառները կարգավորված չեն, հայտնի չէ ավտոբուսների ժամանման գրաֆիկը: Ի տարբերություն խորհրդային երանելի ժամանակների կանգառում գրված չէ անգամ ավտոբուսների աշխատանքի գրաֆիկը: Այնպես որ, գեղից քաղաք եկած Համբոն թող շատ չհռճվի: Այսպիսի հասարակական տրանսպորտի համակարգ ունենալը 21-րդ դարում խայտառակություն է»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03