«Փաստ» օրաթերթը գրում է.
«ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել իր ենթակայությամբ գործող՝ Կոտայքի մարզի Նոր Գեղիի՝ ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջը և Բյուրեղավանի արհեստագործական պետական ուսումնարանը միաձուլելու և Նոր Գեղիի բազմագործառութային պետական քոլեջի վերակազմակերպելու նախագիծը: Ըստ օրենքի պահանջի՝ մասնագիտական կրթության համակարգում սահմանվում է ուսումնական հաստատության «քոլեջ» տեսակի պահանջը, հանրապետությունում գործող բոլոր ուսումնարանները վերակազմակերպվելու են քոլեջների: Նոր Գեղիի ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում ներկա պահին սովորում է 247 ուսանող 7 մասնագիտություններով՝ «Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների)», «Մեղվաբուծություն», «Ջերմատնային տնտեսություն», «Գյուղատնտեսության մեքենայացում», «Գյուղատնտեսագիտություն», «Բուսաբուծական արտադրանքի պահպանում և վերամշակում» և «Վայրի բույսերի վերարտադրություն, հավաքագրում և մթերում»: Բյուրեղավանի արհեստագործական պետական ուսումնարանում ներկա պահին սովորում է 176 ուսանող 8 մասնագիտություններով՝ «Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում», «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում», «Համակարգիչների շահագործում», «Խոհարարական գործ», «Ապակու արտադրության տեխնոլոգիա», «Հաշվապահություն» և «Կարի արտադրության տեխնոլոգիա»: Բյուրեղավանի ուսումնարանն ունի ուսումնական գործընթացի կազմակերպման համար մի քանի անգամ մեծ տարածք, որը լիարժեք չի օգտագործվում և լրացուցիչ ֆինանսական միջոցներ են տրամադրվում պահպանման նպատակով: Ուսումնարանի շինությունները երկար տարիներ չեն հիմնանորոգվել, իսկ Նոր Գեղիի գյուղատնտեսական քոլեջին ամրացված ուսումնական մասնաշենքում ներկա պահին իրականացվում է հիմնանորոգման աշխատանքներ: Վերանորոգումից հետո նախատեսված է հաստատությանը տրամադրել անհրաժեշտ նյութատեխնիկական բազա՝ բոլոր ուսուցանվող մասնագիտությունների համար: Հաշվի առնելով, որ մինչև 2026 թ.-ը շարունակվելու է արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների օպտիմալացման գործընթացը՝ «Բյուրեղավանի արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի շենքի հետագա տնօրինման հարցին նախարարությունը կանդրադառնա օպտիմալացման գործընթացների ավարտից հետո: Ըստ նախարարության, օպտիմալացման արդյունքում Նոր Գեղիի բազմագործառութային պետական քոլեջում կբարձրանա ուսումնական հաստատության կառավարման արդյունավետությունը, կբարելավվեն շենքային պայմանները, այն կապահովվի անհրաժեշտ նյութատեխնիկական բազայով, կպահպանվեն ուսուցանվող մասնագիտությունները և կներդրվեն արդի աշխատաշուկայի պահանջներից ելնելով նոր մասնագիտություններ»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
14:44
14:28
14:14
13:55
13:37
10:57
10:14
09:37
09:23
18:40
18:33
17:45
17:34
17:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44