«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած ողջ իշխանությունը Փաշինյանի հրահանգով լծվել է Գյումրիում մարտի 30-ին կայանալիք ավագանու արտահերթ ընտրությունների քարոզչությանը՝ իրենց թեկնածուի օգտին, եւ մրցակիցների դեմ հակաքարոզչությանը, սակայն իշխանական աղբյուրները խոստովանում են, որ ՔՊ-ի վիճակը, մեղմ ասած, շատ տխուր է Գյումրիում։ Ներքին հարցումների արդյունքներով՝ ՔՊ-ն գլխավորող Սարիկ Մինասյանը չորրորդ տեղում է, առաջին եռյակում են նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, Դոգի թեկնածուն եւ Ռուբեն Մխիթարյանը։ Ուշագրավ է, որ ՔՊ-ականներն ակնհայտ հակաքարոզչություն են տանում նախկին քաղաքապետի եւ Ռուբեն Մխիթարյանի դեմ՝ վերջինիս ներկայացնելով որպես Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի թեկնածու: Սակայն մարդիկ իրենց հիշողությունը դեռ ամբողջությամբ չեն կորցրել` լավ հիշում են, որ Սարիկ Մինասյանն Էդմոն Մարուքյանի կողմնակիցն էր ժամանակին, որի ցուցակով պատգամավոր էր դարձել։ Ե՛վ Սարիկ Մինասյանի, ե՛ւ ՔՊ-ի ողջ հույսը Արման Սահակյանն է` «Սովրանո» ընկերության սեփականատերը, որը Միքայել Մինասյանի ընկերն էր, բիզնես-պարտնյորը, հովանավորյալը շատ ավելի, քան Ռուբեն Մխիթարյանն է եղել: ՔՊ-ում հասկանում են, որ խնդիրը ոչ թե Սարիկի անձն է, այլ՝ իշխանությունը, որը վստահություն չի վայելում Գյումրիում: Իսկ կուսակցական փակ նիստերի ժամանակ Փաշինյանը խիստ զգուշացրել է՝ չի ների ոչ մեկին, որն ակտիվորեն չի պայքարի Գյումրիում իշխանության հաղթանակի համար: Սակայն այդ «պայքարին» հատկապես վնասում է այն, որ Գյումրու ՔՊ կառույցում ուղղակի իրար միս են ուտում»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
22:58
22:57
22:45
22:33
22:19
22:02
18:34
18:03
13:52
13:38
13:19
13:03
12:44
12:23
12:04
12:02
11:45
11:37
11:25
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02