Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Պեկինի օտար լեզուների համալսարանի ղեկավարության հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայն ության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:
Հանդիպման ընթացքում նախարար Լևոն Մկրտչյանը բարձր է գնահատել միջհամալսարանական կապերի ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված երկու երկրների ջանքերը` կարևորելով Պեկինի օտար լեզուների համալսարանում հայագիտության կենտրոնի հիմնադրման և հայերենի՝ որպես առանձին մասնագիտության ուսուցման կազմակերպման հնարավորությունը: Նախարարը միաժամանակ ընդգծել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում Կոնֆուցիոսի կենտրոնի գործունեությունը, որը մասնաճյուղեր ունի նաև Երևանի պետական համալսարանում և Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում: Հաշվի առնելով չինարեն լեզվի և մշակույթի հանդեպ Հայաստանում առկա մեծ հետաքրքրությունը` Լևոն Մկրտչյանն անդրադարձել է Հայաստանի մարզերում կենտրոնի մասնաճյուղեր բացելու հնարավորությանը:
Պեկինի օտար լեզուների համալսարանի ղեկավարության անունից պրոռեկտոր Յեն Գուոհուանն իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին` ընդգծելով, որ պատմականորեն մեծ կրթակական և գիտական ներուժ ունեցող Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունների զարգացումը համատեղ նախագծերի նոր հորիզոն ներ են բացում:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների օտար լեզուների համալսարանների շրջանավարտներին Հայաստանի և Չինաստանի պետական նմուշի վկայականներ տրամադրելու ուղղությամբ:
ԿԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև Պեկինի մանկավարժական համալսարանի ռեկտոր Դոնգ Ցինի հետ։ Քննարկվել են երկու երկրների մանկավարժական բուհերի կրթական համագործակցության զարգացման` մասնավորապես ուսանողների և դասախոսների փոխանակման, համատեղ գիտակրթական ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:
Նոյեմբերի 14-ին նախատեսված է նաև ՀՀ և ՉԺՀ կրթության և գիտության նախարարների հանդիպումը, որի ընթացքում քննարկվելու են երկու երկրների միջև կրթության և գիտության ոլորտներում համագործակցության ընդլայնման, երկկողմանի կապերի ամրապնդման հարցեր:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02