Պարտադիր վճարը տարբերվում է հարկից նրանով, որ միտված է կոնկրետ խնդրի լուծմանը: ԱԺ-ում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի հարցին, թե ամեն ամիս 1000 դրամ զինվորներին տրամադրելու մասին նախագիծը հարկատեսա՞կ է:
Հրանտ Բագրատյանը նաև առաջարկեց զինծառայողներին նվազագույն աշխատավարձ հատկացնել: «Ինչո՞ւ աշխատավարձ չի ստանում զինվորը: Ինչո՞ւ նույն կերպ չենք մտահոգվում կենդանի մարդկանց մասին, ողջերի մասին: Դա կարևոր է»,- հարցրեց պատգամավորը:
Վիգեն Սարգսյանը պատասխանեց, որ ժամկետային զինծառայողների համար սահմանված նվազագույն վճար կա: «Ես պատրաստ եմ ձեզ հետ երկար ճանապարհ անցնել՝ այդ գումարը որոնելու, վճարելու առումով: Ես միայն երջանիկ կլինեմ, որ զինծառայողն իմանա, որ ծառայության ժամանակ իր ընտանիքը նվազագույն աշխատավարձ կունենա: Աղբյուրը գտնենք, ես կարող եմ դառնալ համահեղինակ»,– ասաց նախարարը:
Հ. Բագրատյանը նաև նկատեց. «Ասում եք, թե նպաստ չի, ասում եք՝ ապահովագրություն է: Ցույց տվեք դե ապահովագրական ռիսկը: Եթե ապահովագրական ռիսկ չկա, ուրեմն հիմնադրամ ստեղծելու ի՞նչ կարիք կա, ապարատ ստեղծելու ի՞նչ կարիք կա, եթե այդ փողն ազատ է, ի՞նչ կարիք դուրս տանելու»:
Պաշտպանության նախարարը պատասխանեց, որ նպաստը ենթադրում է սոցիալական բաղադրիչ: «Մենք չենք վճարում նրան, ով մահացել է: Մենք վճարում ենք այն զինվորին, որը առաջնագծում մարտական խնդիր է կատարել, զոհվել է իրենից չկախված հանգամանքներում: Նպաստը պետք է վճարել որևէ մեկին, դա կապված է կյանքի հետ: Ապահովագրություն է, այո, ռիսկը այն է, որ ռազմական գործողություններ կան, սահմանը լարված է: Մենք անում ենք ամեն ինչ, որ զոհերի թիվը նվազի, բայց ռիսկը կա»,– ասաց Վիգեն Սարգսյանը:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02