ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգը» (ՀԿՏՀ) հաղթող է ճանաչվել «Լավագույն տարածաշրջանային համայնքային էլ. ծառայություն» անվանակարգում ս.թ. նոյեմբերի 10-11-ը Թբիլիսիում կայացած 9-րդ տարածաշրջանային Վրաստանի Կիբերանվտանգության և ՏՀՏ նորարարարության համաժողովի (GITI) շրջանակներում անցկացված մրցանակաբաշխությանը։
Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, ՀԿՏՀ ներկայացնող պատվիրակության կազմում էին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության (ՏԿԶՆ), «Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» (ՏՀԶՎԿ) ՀԿ և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Համայնքների զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի ներկայացուցիչները։
GITI-ն ՏՏ և կիբեռանվտանգության ոլորտում ամենամյան համաժողով է, որի նպատակն է խթանել մրցակցությունը, նորարարությունը, անվտանգությունը, ինչպես նաև Կենտրոնական Եվրոպայի և բալթյան երկրների, Կովկասյան և Միջին Արևելքի տարածաշրջանի պետական և մասնավոր հատվածների, ՏՏ ընկերությունների միջև համագործակցությունը։ 9-րդ ամենամյա միջոցառումը կազմակերպվել էր Վրաստանի ՏՀՏ Գործարար Խորհրդի և Վրաստանի արդարադատության նախարարության տվյալների փոխանակման գործակալության (LEPL) կողմից։ Այս տարվա միջոցառման նպատակն էր արծարծել ՏՏ-ն՝ որպես տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման խթան, աջակցել շահառուների միջև փոխգործակցության զարգացմանը, իրազեկել բարձրաստիճան պաշտոնյաներին, մասնավոր հատվածի ներկայացուցիչներին և հասարակությանը ՏՏ և կիբեռանվտանգության կարևորության վերաբերյալ։
ՀԿՏՀ-ն տվյալների կառավարման միասնական տեղեկատվական համակարգ է, որը ստեղծվել է տեղական ինքնակառավարման մարմինների համար: Այն բաղկացած է կառավարման և վարչական բազմաթիվ ենթահամակարգերից, գրանցամատյաններից, տեղեկատվական ռեսուրսներից, էլեկտրոնային ծառայություններից և ներքին ու արտաքին հաղորդակցման գործիքներից: ՀԿՏՀ-ն նաև ապահովում է համայնքապետարանների պաշտոնական կայքերի գործարկում և առաջարկում է առցանց մասնակցության տարբեր մեխանիզմներ: Համակարգը մշակվել և սպասարկվում է «ՏՀԶՎԿ» ՀԿ-ի կողմից։
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02