Այսօր ԱԺ լիագումար նիստում քննարկման դրվեցզոհված զինծառայողներիկամ հաշմանդամներիհամար 1000 դրամպարտադիր կարգով ամենամիս վճարելու մասինօրինագիծը, որը արդեն քանի օր է թեժ քննարկումների առարկա է դարձել: ԱԺ ամբիոնից ևս հնչեցին փաստարկներ, որ հասարակությունը դա վատ է ընդունում, դժգոհում է և այլն: Ի՞նչ վերաբերմունք ունի օրինագծին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հ. Նաղդալյանը, փորձեցինք ճշտել հենց իրենից.
-Կարծում եմ, կյանքը, ապրիլյան և հետապրիլյան օրերին մեր հասարակության միահամուռ մասնակցությունը թե՛ մարտական գործողություններին և թե’ բանակին աջակցությանը, բազմաթիվ մարդկանց ինքնակազմակերպված գործողությունները ՝ իրենց անգամ շատ համեստ հնարավորություններով մասնակցելու և աջակցելու համազգային մեր պայքարին, աներկբայորեն ցույց տվեցին և ապացուցեցին , որ ժամանակին հնչած հոռետես մտավախությունները այն մասին, որ ժողովուրդը հիասթափված է, անհրաժեշտության դեպքում չի համախմբվի, ոտքի չի կանգնի, հոդս ցնդեցին: Համախմբվեց , ոտքի կանգնեց և ևս մեկ անգամ զարմացրեց իր միասնականությամբ ողջ աշխարհին: Հիմա ևս նման հոռետես փաստարկները համարում եմ անտեղի և անհիմն: Խորապես վստահ եմ, որ ոմանց կողմից արվող կանխատեսումները՝ հասարակության փոթորկման, ըմբոստացման, երկփեղկման մասին և այլն, անազնիվ են, իրականությանը չեն համապատասխանում և պարզապես խոսում են այն մասին, թե որքան են դրանք կտրված ժողովրդից և հասարակությունից: Ուզում եմ խնդրել մեր գործընկերներին՝ այս օրինագծի քննարկման ընթացքում ձեռնպահ մնալ այդ և նման փաստարկներից, քանի որ , իմ կարծիքով , գաղափարը ընդունելի և սրտամոտ է բոլորի համար, բոլոր հայրենասեր մարդկանց համար , և մենք դրանում բազմիցս համոզվել ենք: Համոզված եմ՝ յուրաքանչյուր հայ մարդ պատրաստ է հնարավոր բոլոր ձևերով օգնել և աջակցել մեր բանակին:
Կարելի է, իհարկե, բազմաթիվ հարցեր ձևակերպել տնտեսագիտական թեմաներով, բազմաթիվ անդրադարձներ կատարել ընդհանուր բարոյահոգեբանական տեսանկյունից և այլն, բայցևայնպես, ակնհայտ է՝ թե՛ գաղափարը, թե՛ օրինագծի մշակվածության աստիճանը խոսում են այն մասին , որ սա իսկապես բացառիկ հարց է: Իրականում, պաշտպանության նախարարի կողմից ներկայացված այս օրինագծում հնարավորինս հաշվի են առնված բոլոր գործոնները և նաև այն փորձը , որ երկրում արդեն կա՝ ասենք օրինակ ,,Լույս ,, հիմնադրամի և այլն:
Այսինքն՝ փորձ է կատարված բազմակողմանի մշակված , բոլոր վիճելի հարցերի պատասխանը ունեցող օրինագիծ ներկայացնել, և, կարծում եմ, քննարկման ընթացքում պատգամավորների կողմից արված առաջարկներով ևս կլրամշակվի և եթե կան խութեր , դրանք կմաքրվեն:
-Խորհրդարանի դահլիճից տեսակետներ հնչեցին, որ օրինագիծը հապճեպ է ներկայացվել, ինչո՞վ է դա պայմանավորված:
- Պաշտպանության նախարարը մանրամասնեց այդ հարցը, և բոլորս էլ հասկանում ենք , որ օրենսդրական տեխնոլոգիայի խնդիր կա՝ մինչև այս տարվա ավարտը մնացել է ընդամենը 1 հերթական քառօրյա, իսկ գալիք տարին սկսվում է նախընտրական գործընթացներով , ուստի, իսկապես, պաշտպանության նախարարը ճիշտ է վարվել, որ շտապել է՝ օր առաջ այս խնդիրներին անդրադառնալ: Եվ սա պետք չէ կապել ոչ ստվերի դեմ պայքարի, ոչ ,,թալանվածի,, վերադարձի, ոչ պրոգրեսիվ հարկի և ոչ էլ պատերազմի վտանգի հետ: Սա պետք է կապել միայն մեր պարտավորության հետ՝ օր առաջ, ժամ առաջ լուծելու խնդիրները այն մարդկանց , ովքեր ոչինչ չեն խնայել հայրենիքի համար, այն ընտանիքների, որոնք, իսկապես, ոչ միայն հարազատի կորուստ են ունեցել, այլև մեծամասամբ կարիքի մեջ են:
-Պատգամավորները կարծես դժգոհում են նոր հարկատեսակից.
- Իսկապես, Վիգեն Սարգսյանը շատ բազմակողմանի ներկայացրեց օրինագիծը և նաև այդ հարցին սպառիչ պատասխան տվեց ՝ սա հարկ, տուրք, հարկատեսակ չէ, բայց ուզում եմ ասել , որ, իսկապես, չլինելով հարկի կամ տուրքի նոր տեսակ , սա նաև յուրաքանչյուրիս պարտավորությունն է: Աշխարհին հայտնի են երկրներ և ժողովուրդներ , որոնք ազգային տուրքի գաղափարախոսություն ունեն, մենք այսօր պետք է կարողանանք այդ ազգային տուրքի գաղափարը մեր կյանքի նորմ դարձնել:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02