«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ամերձ աղբյուրները փոխանցում են, որ Անդրանիկ Քոչարյանի փաստացի շանտաժները թիմի ներսում շարունակվում են: Պարզվում է, որ ամիսներ շարունակ Քոչարյանից տարբեր «խողովակներով» պահանջում են ներկայացնել 44-օրյա պատերազմի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը, սակայն նա չի տալիս: Հիշեցնենք, որ այդ զեկույցի հանրայնացման համար օրենքով նախատեսված բոլոր ժամկետները կրկնակի անգամ խախտվել են: Անդրանիկ Քոչարյանը պարզապես չի ներկայացնում այն ՀՀ Ազգային ժողով: «Ժողովուրդ» օրաթերթը Ազգային ժողովից տեղեկացավ, որ նախագահի անունով Անդրանիկ Քոչարյանը դիմում չի ներկայացնում: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ անգամ ՔՊ վարչության նիստի ժամանակ, երբ քննարկվել է հարցը, Նիկոլ Փաշինյանը հորդորել է իր անունից պահանջել զեկույցը, բայց Անդրանիկ Քոչարյանն անդրդվելի է: Տեղեկացանք, որ վերջերս ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն է գնացել Քոչարյանի մոտ՝ պահանջելով տրամադրել զեկույցը, որ տեղեկանա, թե ինչ է գրված, եւ ՔՊ վարչություն գնա ներկայացնելու փաստաթղթի մասին: Սակայն Անդրանիկ Քոչարյանը նրան տվել է մի թուղթ՝ պահանջելով, որ ստորագրի այն մինչ փաստաթղթին ծանոթանալը, որպեսզի զեկույցի նախագծին ծանոթանալուց հետո տեղեկությունները չկիսի որեւէ մեկի հետ: Գաբրիելյանը հրաժարվել է ստորագրել Քոչարյանի առաջարկած փաստաթուղթը՝ ասելով, որ իր ծանոթանալու նպատակը կուսակցական ընկերներին ներկայացնելն է, այլ ոչ թե գաղտնի ծանոթանալն ու տուն գնալը: Այսպիսով, Անդրանիկ Քոչարյանը խորհրդավորության շղարշով է պատել զեկույցը եւ հրաժարվում է դրա նախագիծը տրամադրել որեւէ ՔՊ-ականի: Անգամ Նիկոլ Փաշինյանի միջամտությունը որեւէ արդյունք չի տվել. նա զեկույցը պինդ պահում է, քանի որ գիտի՝ հենց ներկայացրեց, կարճ ժամանակ անց իրեն կհեռացնեն ԱԺ-ից: Մենք փորձեցինք կապ հաստատել Քոչարյանի հետ, սակայն պատգամավորը մեր զանգերին չպատասխանեց»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
23:32
21:56
21:51
21:28
21:13
20:39
20:20
15:56
15:46
15:33
15:12
14:45
14:21
14:08
13:56
13:43
13:28
13:11
12:56
12:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18