Ախալքալաքի գավառագիտական թանգարանը հիմնովին վերանորոգվում է, անցկացվում է ջեռուցման համակարգ, վերանորոգվում է տանիքը, ինչպես նաև թանգարանի սենյակները:Այս մասին գրում է jnews.ge կայքը:
Վերանորոգման աշխատանքները սկսվել են սեպտեմբերի 25-ին: Գավառագիտական թանգարանի, Ազավրեթ և Կոթելիա գյուղերի մանկապարտեզների, Խավեթ գյուղի հանդիսությունների տան և Ախալքալաքի Գեղարվեստի դպրոցի վերանորոգման աշխատանքների տենդեր-մրցույթը հաղթել է անհատ ձեռներեց Նորայր Մանասյանը 143 997 լարիով:
Գավառագիտական թանգարանում վերանորոգված է տանիքը, հիմնանորոգվում են 7 սենյակները, թանգարանի շենքը գազիֆիկացվում է, կառուցվել է կաթսայատուն, փոխվել են չորս դռները և շենքի բոլոր պատուհանները:
Վերանորոգման ժամանակահատվածում բոլոր ցուցանմուշները հավաքված են մեկ սենյակում: Ըստ թանգարանի տնօրեն Սեդա Համբարյանի, թանգարանում կա 4000-6000 ցուցանմուշ, այդ թվում, գրքերը:
«15 օրվա աշխատանքից հետո կավարտենք: Աշխատանքի կեսը արդեն արել ենք: Մենք նույնիսկ ժամանակից շուտ կավարտենք», – ասել է շինարար Միհրան Գալոյանը:
Վերջին անգամ թանգարանը վերանորոգվել է 2006 թ.-ին, սակայն մասնակիորեն: Շենքը չէր ջեռուցվում ձմռանը, ինչը թողնում էր իր բացասական ազդեցությունը ցուցանմուշների վրա, որոնք պահանջում են կայուն ջերմաստիճան:Թանգարանի տնօրենն ասել է, որ կան ցուցանմուշներ, որոնք վնասվել են անհամապատասխան ջերմաստիճանի պատճառով:
«Տարվա ընթացքում ջերմաստիճանի տարբերության պատճառով հիմնականում վնասվել են ծղոտե ցուցանմուշները, հուսամ վերանորոգումից հետո ամեն ինչ կկարգավորվի », –նել է Սեդա Համբարյանը:
Տեղի իշխանությունները միշտապես ընդունել են, որ ջեռուցման պակասը խնդիր է ցուցանմուշների պահպանության համար, սակայն այդ խնդիրը որոշեցին լուծել միայն այս տարի:
«Մենք միշտ ասում էինք, որ թանգարանը չունի պայմաններ բնականոն աշխատանքի համար, որ թանգարանի ցուցանմուշները կվնասվեն: Վերջապես, այս տարի ամեն ինչ լավ կլինի », – ասել է Ախալքալաքի Շրջանային վարչության մշակութային ծառայության, սպորտի, կրթության, զբոսաշրջության և երիտասարդների հարցերով պետ Վալերի Ստելմաշովը:
Վալերի Ստելմաշովի խոսքով՝ տեղի բյուջեն անընդհատ չի հատկացնում ֆինանսական միջոցներ ցուցանմուշներ ձեռք բերելու համար, բայց անհրաժեշտության դեպքում կարելի է գտնել միջոցներ:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02