ARM | RUS |

«Փաստ». Խաղաղության համաձայնագրի «դամոկլյան սուրը»

20.03.25 | 09:15

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Խաղաղության համաձայնագրի բոլոր կետերի համաձայնեցումը հռչակվեց որպես շատ մեծ հաջողություն, իշխանություններն էլ հերթական անգամ սկսեցին դրոշակ ծածանել, որ գնում են խաղաղության հաստատման ճանապարհով, «խաղաղության դարաշրջանը» շատ մոտ է։ Այնինչ փաստաթղթի առնվազն վերջին երկու կետի համաձայնեցումը ենթադրում է, որ Հայաստանը գնում է հերթական զիջումների։ Պատահական չէ, որ նույնիսկ Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքն էր հայտարարել, թե ողջունում է Երևանի «համարձակ զիջումները»։ Ու, ինչպես ՀՀ իշխանություններն են խոստովանում, այդ զիջումները վերաբերում են նվազագույնը երկու կետերին՝ միջազգային ատյաններում փոխադարձ հայցերը հետ կանչելուն և սահմանին երրորդ ուժերի տեղակայումից հրաժարմանը։ Թեպետ, այստեղ իմիջիայլոց նշենք, որ մյուս 15 կետերն այդպես էլ չեն հրապարակվել, և դրանց առումով պատկերացում կազմել կարելի է միայն անցած մի քանի տարվա ընթացքում հպանցիկ քննարկումներից: Իհարկե, իիշխանություններն էլ կարող են հայտարարել, թե՝ տեսեք, Ադրբեջանն էլ է համաձայնում իր հայցերից հրաժարվել, բայց Ադրբեջանի հայցերն իրականում մեզ համար այդքան վտանգավոր չեն, քանզի հնարածին հայցեր են ու անապացուցելի, որքան մեր հայցերն Ադրբեջանի համար։ Խնդիրն այն է, որ Ադրբեջանը կոնկրետ պատերազմական հանցագործություններ է գործել, ու եթե միջազգային ու դատական մակարդակով այդ հանցագործություններն արձանագրվեն, ապա հետագայում Բաքուն լուրջ խնդիրներ կարող է ունենալ, երբ տարբեր միջազգային կենտրոններ այդ որոշումներն օգտագործեն Ադրբեջանի նկատմամբ։ Իսկ ընդհանուր առմամբ իրադարձությունները ցույց են տալիս, որ Բաքուն չի հրաժարվում դատական գործընթացներից, դրա համար էլ այսօր իրենց մոտ պահվող ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին դարձրել են դատական ֆարսի մաս, որի արդյունքում հետագայում կարող է հիմք ստեղծվել Հայաստանի նկատմամբ ռազմական գործողություններ սկսելու կամ մեղադրանքներ հասցեագրելու նպատակով։ Ինչ վերաբերում է երրորդ երկրների ուժերի կամ ներկայացուցիչների սահմանին բացառելուն, ապա դա նույնպես շատ ձեռնտու է Ադրբեջանին, դրա համար էլ ադրբեջանական կողմն անընդհատ բողոքում է Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդների ներկայությունից։ Պատճառը թերևս այն է, որ ադրբեջանական մեդիայում խմորվում է այն տեսակետը, թե Հայաստանը ռազմական հարձակման կամ ռևանշի է պատրաստվում։ Իսկ երբ ռազմական ուժերի տեղաշարժերն արձանագրողներ չլինեն, ապա Բաքվի ռեժիմը կարող է նախահարձակ լինել, ինչպես միշտ են արել, և խաղարկել այն սցենարը, թե Հայաստանը հարձակվել է Ադրբեջանի վրա, ու իրենք ստիպված են եղել պատասխան քայլեր ձեռնարկել։ Մյուս կողմից էլ՝ Բաքուն փորձում է մաքսիմալ ճնշում գործադրել հայկական կողմի վրա ագրեսիայի սպառնալիքի միջոցով։ Դրա համար էլ ադրբեջանական ռազմական գերատեսչությունը պարբերաբար հայտարարություններ է տարածում, թե իբր հայկական կողմը կուտակումներ է իրականացնում սահմանին, կրակում է և այլն։ Իսկ երբ հայկական կողմը պահանջում է կոնկրետ ապացույցներ ներկայացնել, բնականաբար, չեն ներկայացվում, որովհետև դրանք չկան։ Ըստ երևույթին, ադրբեջանական կողմը ցանկանում է շոշափել միջազգային դերակատարների տրամադրությունները, որպեսզի հարկ եղած դեպքում ագրեսիայի դիմելու արդյունքում համաձայնագրի կնքումը դարձնի ժամանակավրեպ։ Ու սա այն դեպքում, որ համաձայնագրի այս տեսքով կնքումն ինքնին հայկական կողմի համար նոր խնդիրներ կարող է ստեղծել, քանի որ դրանում արտացոլված կետերի հետ կապված բազմաթիվ անորոշություններ կան։ Առաջին հերթին դա վերաբերում է վերահսկողության մեխանիզմների բացակայությանը։ Հայաստանն ու Ադրբեջանը առցանց տարբերակով առաջարկներ են փոխանակել, որի արդյունքում էլ ինչ-որ փաստաթուղթ է ստացվել, բայց հարցական է, թե ո՞վ պետք է ապահովի այդ համաձայնագրի կիրարկումը և հետևի, որ այն չխախտվի։ Այսինքն, ո՞վ է երաշխավորը: Հասկանալի է, որ եթե համաձայնագիրը չներառի հստակ վերահսկողական մեխանիզմներ և միջազգային դերակատարների ներգրավվածություն (օրինակ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբ, Ռուսաստան, ԱՄՆ, Եվրամիություն և այլն), ապա Ադրբեջանը կարող է խախտել իր պարտավորությունները՝ առանց «աչքը թարթելու»։ Մյուս կողմից էլ՝ եթե Ադրբեջանը պահանջի, որ համաձայնագրում տեղ գտնեն տարակարծությունների տեղիք տվող դրույթներ, ապա Բաքուն հետագայում կարող է այդ անորոշությունների դաշտն օգտագործել նոր զիջումներ կորզելու նպատակով։ ՀՀ իշխանությունները հայտարարում են, թե համաձայնագիրը չի կարող բոլոր ոլորտները կարգավորել: Այդ դեպքում պետք է նկատի ունենանք, որ Ադրբեջանը կարող է մյուս ոլորտների հետ կապված անընդհատ պահանջներ ներկայացնել, որոնք դուրս են համաձայնագրի դաշտից։ Ինչը և, ի դեպ, արդեն իսկ անում է: Օրինակ՝ եթե համաձայնագրում անդրադարձ չկա ռազմական ոլորտին, ապա Ադրբեջանի կողմից կարող է պահանջ դրվել Հայաստանի զինված ուժերի կրճատման մասին և այդպես շարունակ։ Մյուս կողմից՝ Փաշինյանը մանիպուլացնում է հանրությանը՝ ասելով, թե Սյունիքով անցնող ճանապարհը լինելու է իր հոդվածում նկարագրվածի պես, այսինքն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» չի լինելու, բայց մոռանում է նշել, որ կողմերը մինչ այդ պայմանավորվել էին հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը դուրս թողնել համաձայնագրից։ Ալիևը հայտարարում է, թե իրենց ընդամենը թուղթ է պետք, իսկ Հայաստանի նկատմամբ վստահության մակարդակը զրոյական է։ Սա նշանակում է, որ Ադրբեջանին ընդամենը իրավական հիմք է անհրաժեշտ, որպեսզի Արցախի էջի վերաբացման հնարավորությունն ընդհանրապես փակի, իսկ նոր պահանջներից ադրբեջանական կողմը չի հրաժարվելու։ Ըստ այդմ, եթե համաձայնագիրը կնքվի կարճաժամկետ քաղաքական կամ դիվանագիտական շահերից ելնելով՝ առանց երկարաժամկետ ռազմավարական հաշվարկների, ապա ապագայում Հայաստանը կարող է հայտնվել ավելի թույլ բանակցային դիրքերում և ստիպված լինել գնալ լրացուցիչ զիջումների»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


ՀՅԴ կառույցն ամուր է և պատրաստ ցանկացած զարգացման

ՀՅԴ կառույցն ամուր է և պատրաստ ցանկացած զարգացման

16:50

Խոշոր ու շղթայական ավտովթար․ բախվել է 7 մեքենա

Խոշոր ու շղթայական ավտովթար․ բախվել է 7 մեքենա

16:49

«Աբովյան» ՔԿՀ-ում տեսակցեցի երեք ամսով կալանավորված Լիանա Հարությունյանին և նրա ութամսական փոքրիկին. Վարդանյան

«Աբովյան» ՔԿՀ-ում տեսակցեցի երեք ամսով կալանավորված Լիանա Հարությունյանին և նրա ութամսական...

14:23

Հանրահավաքի ընթացքում մենք պատրաստվում ենք կիրառել բոլոր օրինական միջոցները. արցախցիները՝ այսօրվա հանրահավաքի մասին

Հանրահավաքի ընթացքում մենք պատրաստվում ենք կիրառել բոլոր օրինական միջոցները. արցախցիները՝ այսօրվա...

14:07

«Սիրելինե՛ր, նիկոլիզմն անցողիկ է, բայց եկեղեցին հավիտենական մարմինն է Քրիստոսի»․ Տեր Վրթանես Բաղալյան

«Սիրելինե՛ր, նիկոլիզմն անցողիկ է, բայց եկեղեցին հավիտենական մարմինն է Քրիստոսի»․ Տեր Վրթանես...

13:52

Դժբախտ պատահարից հետո Արմենն էլի ժպտում է, ինչպես Շուշիի իրենց վերջին լուսանկարում

Դժբախտ պատահարից հետո Արմենն էլի ժպտում է, ինչպես Շուշիի իրենց վերջին...

13:37

Էլեկտրաէներգիայի համար կրկնակի թանկ ենք վճարելու

Էլեկտրաէներգիայի համար կրկնակի թանկ ենք վճարելու

13:16

ԵՊՀ ռեկտորը որոշել էր «չըփլախ ջանին կատու շալակել»․ Հակոբյան

ԵՊՀ ռեկտորը որոշել էր «չըփլախ ջանին կատու շալակել»․...

12:44

Սինները բացատրել է, թե ինչու է Ալկարասին համարում Ուիմբլդոնի եզրափակչի ֆավորիտը

Սինները բացատրել է, թե ինչու է Ալկարասին համարում Ուիմբլդոնի եզրափակչի...

12:17

Եկեղեցին նշում է Ս. Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու և Խոսրովիդուխտ կույսի հիշատակության օրը

Եկեղեցին նշում է Ս. Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու և Խոսրովիդուխտ կույսի հիշատակության...

11:49

Ջաֆար Փանահիի Ոսկե արմավենու ճյուղի մրցանակակիր ֆիլմը՝ 22-րդ «Ոսկե ծիրան»-ի բացման ֆիլմ

Ջաֆար Փանահիի Ոսկե արմավենու ճյուղի մրցանակակիր ֆիլմը՝ 22-րդ «Ոսկե ծիրան»-ի բացման...

11:35

Երեխաների մասնակցությամբ գործընթացը պետք է իրականացվի երեխայի «լավագույնի շահի» ապահովմամբ․ ՄԻՊ-ը՝ մանկահասակ երեխաների մորը կալանավորելու մասին

Երեխաների մասնակցությամբ գործընթացը պետք է իրականացվի երեխայի «լավագույնի շահի» ապահովմամբ․...

11:15

Փոստանջյանի առավոտյան արած հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում. Դատարան

Փոստանջյանի առավոտյան արած հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում....

10:45

Վթար՝ Նուբարաշենի փողոցում․ կան տուժածներ

Վթար՝ Նուբարաշենի փողոցում․ կան տուժածներ

10:27

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:02

Իշխանության հարվածների պայմաններում` ՀԱԵ-ն աննախադեպ համախմբվածություն է դրսևորում՝ նաև մեր երկրի համար առաջնահերթ հարցերը բարձրաձայնելով. Աբրահամյան

Իշխանության հարվածների պայմաններում` ՀԱԵ-ն աննախադեպ համախմբվածություն է դրսևորում՝ նաև մեր երկրի...

21:35

Թիրախավորված է բուն Եկեղեցին. Գարեգին Բ–ն կոչ է արել չներքաշվել կեղծ և չարամիտ օրակարգերի մեջ

Թիրախավորված է բուն Եկեղեցին. Գարեգին Բ–ն կոչ է արել չներքաշվել կեղծ և չարամիտ օրակարգերի...

19:08

Բագրատ Սրբազանի կալանավորման որոշման դեմ վերանայման բողոքը մակագրվել է Մնացական Հարությունյանին

Բագրատ Սրբազանի կալանավորման որոշման դեմ վերանայման բողոքը մակագրվել է Մնացական...

18:45

Անչափահասերի մայրը թարգմանիչ է եղել, վկայից դարձել է մեղադրյալ, իսկ իբրև թե ապօրինի միգրացիայի կազմակերպիչներ հանդիսացող տղամարդիկ ազատության մեջ են. փաստաբան

Անչափահասերի մայրը թարգմանիչ է եղել, վկայից դարձել է մեղադրյալ, իսկ իբրև թե ապօրինի միգրացիայի...

18:18

Հաղթանակ կամրջի տակ զենք-զինամթերք է հայտնաբերվել

Հաղթանակ կամրջի տակ զենք-զինամթերք է հայտնաբերվել

18:03

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների վերաբերյալ

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների...

09:44

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ քաշված

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ...

09:23

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի զգում

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի...

09:02

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել» իրավիճակը

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել»...

09:28

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն պատասխանատվությունից

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն...

09:13

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց. նախագիծ

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց....

09:34

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

09:18

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ...

09:03

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են» սարքել

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են»...

09:55

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

09:48

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն է

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն է ուղարկել ՔԿ

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն...

09:28

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի...

09:02

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

09:55

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

09:49

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում է

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում...

09:35

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են ապահովում

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են...

09:18

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային Կովկասում

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային...

09:02

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. թվեր

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար....

09:19

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

09:02

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման կարգում

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման...

09:49

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների» համա՞ր

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների»...

09:34

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ...

09:18

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական աշխատանքները կջնջվեն համացանցից

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական...

09:03

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին եռամսյակում 9.6%-ով նվազել է

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին...

09:55

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի ազատագրմանը

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի...

09:42

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

09:35

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

09:17

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ ինչպես

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ...

09:02

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ Սարգսյան

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ...

09:45

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ վարչությունը

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ...

09:35

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել Սյունիքում

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել...

09:27

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

09:09

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում են

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում...

09:53

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են կուլմինացիոն լինել

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են...

09:45

«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում

«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում

09:36

«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են

«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են

09:28

«Ժողովուրդ». Ուղիղ սպառնալիքներ, քննարկում իրավապահ համակարգում. թիրախում «Հայաստան» խմբակցության երկու պատգամավորներ են

«Ժողովուրդ». Ուղիղ սպառնալիքներ, քննարկում իրավապահ համակարգում. թիրախում «Հայաստան» խմբակցության...

09:15

«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա Գասպարյանին

«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա...

09:02

Ո՞վ կընտրվի ԲԴԽ անդամ.ԱԺ նիստն` ուղիղ

Ո՞վ կընտրվի ԲԴԽ անդամ.ԱԺ նիստն` ուղիղ

10:02

«Հրապարակ». ԱԺ-ում ծնունդ էին նշում ե՛ւ իշխանականները, ե՛ւ ընդդիմադիրները

«Հրապարակ». ԱԺ-ում ծնունդ էին նշում ե՛ւ իշխանականները, ե՛ւ...

09:52

«Իրավունք». Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին չկպնել

«Իրավունք». Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին...

09:44

«Հրապարակ». Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են սկսել

«Հրապարակ». Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են...

09:35

«Ժողովուրդ». 6 գնում 1 օրում՝ Մարտունու մշակույթի տան համար. քաղաքապետ Հովեյանի կասկածելի գործարքները

«Ժողովուրդ». 6 գնում 1 օրում՝ Մարտունու մշակույթի տան համար. քաղաքապետ Հովեյանի կասկածելի...

09:17

«Ժողովուրդ». Ինչու է Նարեկ Գրիգորյանն իր աղջկա անունը Սմայլիկ դրել եւ բողոքում ԱԺ ամբիոնից

«Ժողովուրդ». Ինչու է Նարեկ Գրիգորյանն իր աղջկա անունը Սմայլիկ դրել եւ բողոքում ԱԺ...

09:02

«Ժողովուրդ». Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության ենթարկել

«Ժողովուրդ». Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության...

09:55

«Փաստ». Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի ֆենոմենը

«Փաստ». Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի...

09:44

«Հրապարակ». Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել

«Հրապարակ». Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել

09:33

«Հրապարակ». Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ

«Հրապարակ». Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ

09:23

«Փաստ». Ասում են՝ մենք հզոր ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում, իսկ ընտրություններում էլի նույն արդյունքն է

«Փաստ». Ասում են՝ մենք հզոր ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում, իսկ ընտրություններում էլի նույն...

09:03