ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կողմ է քվեարկելու բանակում հաշմանդամություն ձեռք բերած և զոհված զինծառայողների ընտանիքներին հատուցում տալու վերաբերյալ նախագծին: Այդ մասին պատգամավորը հայտարարեց ԱԺ ամբիոնից:
Պատգամավորը նաև նկատեց, որ քաղաքացիների մեծ մասն արդարացիորեն ըմբոստանում է այս նախագծի դեմ՝ պահանջելով նախևառաջ պատժել պետությունը թալանողներին:
«Այս 1000 դրամները յուրօրինակ տուգանք են ՀՀ քաղաքացիների համար՝ այն բանի համար, որ 25 տարիների ընթացքում չկարողացան ստեղծել էֆեկտիվ պետություն և իշխանություններ, որ չեն կարողացել ձևավորել այնպիսի բյուջե, որը հնարավորություն կտար լուծել կարևոր խնդիրները։ Բանակի ու զինվորների համար են կարվում այնպիսի անորակ սապոգներ, որ հագնելուց քսան րոպե անց դրանք քրքրվում են: Եվ ով չգիտի, որ ծնողներն են հոգում իրենց ծառայող երեխայի սապոգների, ներքնաշորերի, գուլպաների հարցը: Եվ այսօր զինվոր պահելը ծնողի համար դարձել է ուսանող պահելուց ավելի ծանր խնդիր»,- մանրամասնեց պատգամավորը:
Պատգամավորն ընդգծեց, որ ժամանակն է ասել, թե ապրիլին ինչ եղավ, ոնց եղավ:
«Կառավարությունը ԶՈՒ ռազմավարական զարգացման պլանը թերակատարել է մի քանի տասնյակ միլիարդ դրամով: Ասում եք՝ թուրքը կտեսնի կուրախանա, բայց մեր խնդիրների մասին պետք է բաց խոսենք: Ապրիլյան պատերազմը անորակ սապոգ ու զենք էր, բայց 400 հազար դոլարանոց մեքենայից իջնում են ու լրագրողներին ասում՝ մեր պետության միջոցները սուղ են: Հիմա պատերազմ է, վաղը կլինի ուժեղ պատերազմ, ամեն ինչ պետք է արվի ճակատի համար: Բայց 1000 դրամով հարց չենք լուծում, այլ ժամանակ ենք ձգում»,- ասաց Փաշինյանը:
Պատգամավորի դիտարկմամբ՝ հասարակությանը պետք է ներկայացվի, թե ով ինչպես է հարստացել, ինչ կոռուպցիոն դրսևորումներ են եղել:
«Առանց վենդետաների ու կախաղանների, առանց վրեժխնդրության, ժողովուրդը պետք է որոշի նրանց պատասխանատվության հարցը: Պետք չէ որևէ մեկին բոմժ սարքել, բայց չպետք է թույլ տալ, որ մեր պետությունը բոմժ դառնա»,– ասաց Փաշինյանը:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02