«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Իշխանությունները դեռ հույսները չեն կտրում, որ ինչ-որ բան կպատահի, ու ապրիլի 16-ին ընդդիմադիրները Վարդան Ղուկասյանին չեն կարողանա ընտրել Գյումրու քաղաքապետի պաշտոնում: «Ժողովուրդ» օրաթերթի՝ Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը, կարծես թե, այդ ուղղությամբ «աշխատում» է տարբեր բանագնացների միջոցով ու թիմակիցներից գաղտնի է պահում, որպեսզի հասկանա՝ կարող է գործը գլուխ բերել, նոր հայտարարի դրա մասին: Ու դա է եղել պատճառը, որ նախօրեին ՔՊ վարչության նիստին կրկին կանչել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին ու ՔՊ Գյումրու քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանին՝ հասկանալու համար, թե ինչ տրամադրություններ են մարզում ու ինչ կարելի է անել, որ իշխանափոխություն Գյումրիում չսկսվի, իհարկե՝ նաեւ մեղադրելով թիմակիցներին ավագանու ընտրություններում պարտվելու համար: Մեր աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ-ականները սպասում են, որ հնարավոր է Փաշինյանին հաջողվի ընդդիմադիրներին պառակտել ու տապալել Գյումրու քաղաքապետի պաշտոնում Վարդան Ղուկասյանի ընտրվելը: Եթե չընտրեն, նշանակում է՝ կհաղթի ՔՊ-ն: Բայց ընդդիմադիրներն էլ հայտարարում են, որ իրենք թույլ չեն տալու ՔՊ-ին Գյումրիում իշխանություն ունենալ: Ի դեպ, երեկ ողջ օրը փորձեցինք կապ հաստատել Դավիթ Առուշանյանի ու Սարիկ Մինասյանի հետ, սակայն՝ ապարդյուն, նրանք հեռախոսազանգերին չեն պատասխանում: Չկարողացանք պարզել, թե ով է Փաշինյանից ՍՄՍ ստացել՝ պաշտոնից հեռանալու եւ ՔՊ-ին մոռանալու մասին»։ Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
22:58
22:57
22:45
22:33
22:19
22:02
18:34
18:03
13:52
13:38
13:19
13:03
12:44
12:23
12:04
12:02
11:45
11:37
11:25
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02