Սույն թվականի նոյեմբերի 7-10-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատվիրակությունը՝ ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ, այցելեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: Այցի շրջանակներում ՀՀ ԳԱԱ պատվիրակությունը մասնակցեց Պեկին քաղաքում կազմակերպված Ազգային գիտական կազմակերպությունների առաջին միջազգային գիտական ֆորումին՝ նվիրված «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու» նախաձեռնությանը:
Ֆորումի գլխավոր նպատակն էր ազգային ակադեմիաների և հետազոտական կազմակերպությունների միջև գտնել համագործակցության մեխանիզմներ՝ աջակցելու համատեղ հետազոտությունների իրականացմանը, կարողությունների զարգացմանը:
Ֆորումին մասնակցում էին 67 երկրների 420 ներկայացուցիչներ:
Ֆորումի քննարկման հիմնական ուղղությունները 4-ն էին՝
1. շրջակա միջավայր և կայուն զարգացում
2. ընդունելի և կանաչ տեխնոլոգիաներ
3. զարգացող հիվանդություններ և առողջություն
4.կարողությունների զարգացում, անձնակազմի թրեյնինգներ և հիմնարար հետազոտություններ:
ՀՀ ԳԱԱ պատվիրակությունը ֆորումին ներկայացրեց ՀՀ ԳԱԱ-ի կողմից իրականացվող շրջակա միջավայրի վերաբերյալ ուսումնասիրությունները և արդյունքները:
Ֆորումի ավարտին ընդունվեց «Չինաստանի և Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու երկրների միջև գիտության և տեխնոլոգիաների համագործակցության նոր էջ. Պեկին հռչակագիրը»: Հռչակագրով ֆորումին մասնակցող 20 ազգայինգիտականեւհետազոտականկազմակերպություններհանդեսեկանհայտարարությամբ՝ կոչ անելով միավորել ջանքերը՝ ուժեղացնելու գիտության, տեխնոլոգիաների և նորարությունուններ ոլորտում համագործակցությունը հանուն ընդհանուր զարգացման, ստեղծել համատեղ նորարաությունների իրականացման հարթակ և համագործակցության երկարաժամկետ մեխանիզմներ՝ կենտրոնանալով խոշոր մարտահրավերների հաղթահարման վրա, կազմակերպել համատեղ միջազգային ծրագրեր՝ հիմնված հավերժական արժեքների՝ խաղաղության և համագործակցության, թափանցիկության, ներգրավվածության, փոխադարձ ուսուցման և փոխշահավետության վրա:
Չինաստան այցի շրջանակներում ՀՀ ԳԱԱ պատվիրակությունը հանդիպում ունեցավ Չինաստանի գիտությունների ակադեմիայի և Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի նախագահների հետ: Կողմերը քննարկեցին երկու երկրների գիտությունների ակադեմիաների համագործակցության հնարավոր ուղղությունները, գիտական և հետբուհական կրթական ծրագրերի իրականացման հնարավորությունները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ մոտ ապագայում Չինաստանի ակադեմիաների պատվիրակությունները կժամանեն Հայաստան՝ ամրապնդելու և խորացնելու երկու երկրների գիտական կառույցների միջև առկա համագործակցությունը:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02