«Փաստ» օրաթերթը գրում է.
«Առողջապահության նախարարության և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի համապատասխան մասնագետների կողմից մշակված նախագծով առաջարկվում է լրացում և փոփոխություններ կատարել կառավարության 2006 թ. նոյեմբերի 2-ի N 1911-Ն որոշման մեջ: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Գեղարքունիքի մարզի առողջապահական համակարգերում փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությամբ։ Գեղարքունիքի մարզում գործում են մարզպետի աշխատակազմի ենթակայության 30 առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ, որտեղ աշխատող ընտանեկան բժիշկները, բացառությամբ «Լուսակունքի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՊՈԱԿ-ի, նաև տնօրեններ են: Այս պարագայում խնդիրներ են առաջանում կազմակերպության կառավարման, վերահսկողության և անհրաժեշտ դեղորայքի և բուժպարագաների ձեռքբերման, որակյալ բժշկական օգնության և սպասարկման իրականացման, արդիական բժշկական սարքավորումներով վերազինման գործընթացի կազմակերպման հարցում (հատկապես քիչ ազգաբնակչություն սպասարկող կազմակերպությունների դեպքում): Գեղարքունիքի մարզի առողջության առաջնային պահպանման կազմակերպությունների կողմից իրականացվող ծառայությունների արդյունավետության և որակի բարձրացման նպատակով, ավելի հմուտ և օպտիմալ կառավարման համար առաջարկվում է միաձուլման եղանակով վերակազմակերպել առողջության առաջնային պահպանման կենտրոնները՝ «փնջերի»: Միաձուլման արդյունքում ակնկալվում է վարչական անձնակազմի կրճատում, որը կհանգեցնի «փնջի» վարչական անձնակազմի աշխատավարձի բարձրացմանը, ինչպես նաև կառաջանան տնտեսված, միավորված և խնայված ֆինանսական միջոցներ, որն էլ կուղղվի կազմակերպության արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերմանը: Առաջարկվող վերակազմակերպման արդյունքում կմեծանան նաև կազմակերպության կողմից իրականացվող վերջինիս գործունեության համար անհրաժեշտ գնման գործընթացների ծավալները՝ հատկապես պահանջվող դեղորայքի ձեռքբերման համար, ինչը կհանգեցնի մասնակիցների հետաքրքրության աճին, մրցակցության ավելացմանը և գների նվազեցմանը։ Օպտիմալացման արդյունքում որակապես նոր մակարդակի վրա կդրվի նաև մարզում առողջության առաջնային պահպանման օղակում կառավարումը, առաջարկվող վերակազմակերպումը կնպաստի բժիշկ-մասնագետների՝ բացառապես բժշկական օգնություն ու սպասարկում և առավել որակյալ, հասանելի ու մատչելի բժշկական օգնության և սպասարկման իրականացմանը, առողջապահական ցուցանիշների, բնակչության գոհունակության բարելավմանը: Վերազինման արդյունքում որոշակի ծառայություններ ավելի հասանելի կլինեն բնակչությանը, այդ ծառայությունները կմատուցվեն տեղում: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
21:57
20:35
18:54
18:09
17:45
17:21
17:05
16:48
16:32
16:13
15:55
15:46
15:46
15:25
15:03
14:45
14:28
14:10
13:58
13:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47