2013թ.-ին, երբ «Գազպրոմ Արմենիա»-ի 20 տոկոս մասնաբաժինը փոխանցվեց ռուսական «Գազպրոմ» ընկերության 300 միլիոն դոլարի հասնող պարտքի դիմաց, ՀՀ գործող վարչապետը նույն ընկերության նախագահների խորհրդի անդամ էր:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հարցրեց՝ ինչպե՞ս է քվեարկել Կարեն Կարապետյանը, արդյոք կո՞ղմ է եղել, որ Հայաստանին պատկանող չափազանց կարևոր ռազմավարության նշանակություն ունեցող գազատար խողովակի ու համակարգի 20 տոկոսանոց փաթեթը հանձնվի ռուսական «Գազպրոմ»-ին:
Քանի որ Կարեն Կարապետյանը բացակայում էր նիստից, հարցին պատասխանեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Վերջինս նշեց, որ հարցը կառավարության տնօրինման տակ չի գտնվում, և որևէ փաստաթուղթ, թե ինչպես է քվեարկվել Կարեն Կարապետյանը, ՀՀ կառավարությունը չունի, քանի որ հարցը քննարկվել է ռուսական ընկերությունում: «Հարցն ուղղեք վարչապետին: Այստեղ մենք հավաքվել ենք կառավարությանն ուղված հարցերին պատասխանելու համար»,- նշեց Դավիթ Հարությունյանը:
Տիգրան Ուրիխանյանը հակադարձեց, թե ՀՀ վարչապետը կառավարության գլուխն է, նա Սահմանադրության համաձայն պետք է լիներ ԱԺ հետ հարց ու պատասխանի ժամին:
«Արտառոց բան չկա, որ կառավարության ղեկավարի կողմից ռազմական օբյեկտի վաճառքի, փոշիացման վերաբերյալ հարց եմ տալիս կառավարությանը: Եթե բարդ է, գրավոր ուղարկեմ»,- ասաց պատգամավորը:
Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ համաձայն չէ, որ օբյեկտը փոշիացվել է: «Ուզում եմ հիշեցնել՝ դա մեկ գործարք չէր, բազմաքայլ էր, որի արդյունքում էլ գազի գինը ՀՀ սպառողների համար փոխվեց: Սա փաթեթային բանակցություն էր: ԱԺ-ն էր, ոչ թե Ռուսաստանը, որ տվեց համաձայնությունն այս գործարքին: ԱԺ, որի մասը կազմում եք նաև դուք՝ անկախ նրանից, թե ինչ կերպ եք մասնակցել այդ քվեարկությանը»,- շեշտեց Դ. Հարությունյանը:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02