ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների միջազգային օրվա առթիվ։
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից, ուղերձում ասվում է.
«Սիրելի ուսանողներ,
շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա առթիվ:
Գիտելիք ունեցող մարդը տիրապետում է այնպիսի իրացվող ապրանքի, որն արժեքավոր է ցանկացած ժամանակահատվածում և որը պետք է գործածել թե որպես հարստություն, և թե որպես զենք` մասնակցելու արժանապատիվ երկիր, արժանապատիվ ապագա կառուցելու գործին: Սակայն գիտելիքը չի կարող օգտակար լինել և շոշափելի արժեք ստեղծել առանց մարդկային բարոյական կերպարի, պատասխանատվության և հայրենասիրության համադրման: Ուստի ուսանողական տարիները ոչ միայն գիտելիքի ձեռքբերման, այլև մարդկային որոշակի փոխհարաբերությունների, քաղաքացիական պատասխանատվության և բարոյական շատ արժեքների ձևավորման մի ժամանակահատված են, որոնք կարող են ճակատագրական դեր ունենալ հետագա կյանքի համար:
Այսօր մեր բանակի շարքերը համալրում են նաև ուսանող երիտասարդները, ովքեր իրենց հերոսաբար են դրսևորում որպես հայրենիքի զինվոր: Ուսանողները նաև մեր հասարակական և քաղաքական անցուդարձի կարևորագույն դերակատարներից են: Այս ամենը վկայում է, որ ուսանողությունը ոչ միայն ամբողջացնում, այլև հաճախ ինքն է ձևավորում մեր պետական, հասարակական ու քաղաքական կյանքի ներկապնակը, թելադրում օրակարգը:
Սիրելի ուսանողներ,
դուք սովորում եք մի քանի տարի, սակայն կրթությունը շարունակվում է ողջ կյանքում և երբեք չի ավարտվում վկայականով կամ դիպլոմով: Կյանքի իսկական իրողություններին դուք առավելապես և գործնականում ծանոթանալու եք ուսման ավարտից հետո: Ուսման տարիներին ձեզ սովորեցնում են հասնել այդ իրողություններին, և եթե այնուհետև ձեր սովորածը մասնագիտության և աշխատանքի տեսքով չներդնեք կյանքում, ապա գիտելիքն արագորեն կմոռացվի, իսկ ուսանողական կյանքը կհամարվի անտեղի անցկացրած ժամանակահատված:
Համոզված եմ, որ դուք արժանապատվորեն կիրացնեք ինքնաիրացման, ինքնադրսևորման ձեր հնարավորությունները և կդառնաք բարեկեցիկ ու հզոր Հայաստանի կառուցման իրական համահեղինակներ»:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02