Անթիլիասի Մայրավանքում նոյեմբեր 16-ին տեղի է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի ու գործարար, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Այդ մասին տեղեկանում ենք կաթողիկոսության պաշտոնական հաղորդագրությունից։
Ըստ աղբյուրի, Գագիկ Ծառուկյանը հատուկ Լիբանան է ժամանել՝ սիրահայությանն իր օգնությունն առաջարկելու և այդ առումով Արամ Ա.-ի պատկերացումներն իմանալու համար:
Ծառուկյանը հայտնել է, թե պատրաստ է շարունակել իր աջակցությունը Սիրիայի հայ համայնքին և ասել, որ Մայրավանք է այցելել նաև Արամ Ա. Կաթողիկոսի օրհնությունն ստանալու:
Արամ Ա-ն շնորհակալություն է հայտնել գործարարին՝ եկեղեցաշինության և բազմաթիվ բարեգործությունների համար և նշել, որ այսօր հայության առաջնահերթ խնդիրներից մեկը մնում է սիրիահայությանն օժանդակելու հարցը:
«Սիրիայի հայ համայնքի պահպանումը ամէ՛ն իմաստով հրամայական է. սակայն նրանք, ովքեր իրենց կամքով հեռանում են Սիրիայից, մեկ ու հստակ հասցե պէտք է ունենան՝ Հայաստան», -ասել է Կաթողիկոսը։
Հանդիպմանը մասնակցել են սփյուռքահայ քաղաքական գործիչներ, հոգևոր առաջնորդներ, համայնքի ներկայացուցիչներ:
Նշենք, որ մեկ տարի առաջ Գագիկ Ծառուկյանը կրկին այցելել էր Անթիլիաս և 500 հազար դոլար նվիրել սիրիահայությանը և Անթիլիասին:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02