Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման դեպքում պետք է հաշվի առնվի ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Այս մասին Sputnik Արմենիա-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Մենք ճանաչում ենք յուրաքանչյուր երկրի տարածքային ամբողջականությունը, այդ թվում Ադրբեջանի, բայց ժողովուրդների ինքնորոշումը որեւէ կերպ չի հակասում տարածքային ամբողջականության սկզբունքին, որովհետեւ տարածքային ամբողջականությունը վերաբերում է պետությունների միջեւ հարաբերություններին, իսկ ինքնորոշումը՝ մայրաքաղաքի եւ ժողովրդի, որը կոմպակտ ապրում է այդ տարածքում, առավելեւս իր պատմական հայրենիքում: Քաղաքակիրթ աշխարհում բոլոր հարցերը լուծվում են առանց ուժի կիրառման: Եթե մենք հերքում ենք ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը, ապա մենք չպետք է դուրս գայինք ԽՍՀՄ կազմից, քանի որ դա տեղի է ունեցել հենց այդ սկզբունքի հիման վրա: Հետեւաբար, այդ սկզբունքները չեն հակասում իրար»,-ասել է ՀՀ նախագահը՝ «Ռուսաստանն այսօր»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսիլյովին տված հարցազրույցում:
Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ մի քանի անգամ Երեւանն ու Բաքուն մոտ են եղել ԼՂ հակամարտության կարգավորման համաձայնագրի ստորագրմանը, որտեղ արտացոլված էին կարգավորման հիմնարար սկզբունքները:
«Մասնավորապես, հայկական կողմերը, այսինքն Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը, թողնում են այն տարածքները, որոնք հիմա անվտանգության գոտի են, այն տարածքները, որոնց մասին ադրբեջանցիներն ասում են, թե օկուպացված են: Բայց առաջին կետում այնտեղ հստակ նշված էր, որ ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը պետք է լուծվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտման ճանապարհով: Այդ ազատ կամարտահայտությունն ունի պարտադիր իրավական ուժ: Այնուհետեւ նշված է, թե ով է մասնակցում, ինչպիսի օրակարգով: Այսինքն հանրաքվե է: Դա ինքնորոշման իրավունքի իրացում էր, բայց ամեն անգամ ադրբեջանական կողմը նոր պահանջներ էր առաջ քաշում»,-նշել է ՀՀ նախագահը:
Նրա խոսքով, հայկական կողմը մինչ օրս պատրաստ է վերադառնալ նման փաստաթղթի. «Բայց մեր պատրաստակամությունը ոչինչ չի նշանակում, որովհետեւ նման դեպքերում պետք է խպատրաստ լինեն բոլոր կողմերը, ոչ թե մեկ կողմը: Բացի այդ, ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, որ կողմերի միջեւ վստահությունը զրոյական է, բացարձակ չկա վստահություն»,-ասել է Սերժ Սարգսյանը:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02