«Ամերիկայի Ձայն»-ը գրում է.
«Հավատարիմ մնալով ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղության պահպանման սկզբունքներին` Միացյալ Նահանգները հակամարտության կողմերից և ոչ մեկին զենք երբևէ չի վաճառել: ԱՄՆ-ի հայ համայնքի երկու ազդեցիկ կազմակերպությունները, Ամերիկայի հայ դատի գրասենյակը և Ամերիկայի հայկական համագումարը կարծում են, որ Վաշինգտոնի դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է մնալու, սակայն, մտահոգված են Ադրբեջանի կողմից սպառազինությունների ձեռքբերման փաստով:
«Տարիներ շարունակ մեր մտահոգություններն ենք արտահայտել Ադրբեջանի կողմից ռազմական ծախսերի աճի կապակցությամբ, ինչպես նաև Ռուսաստանից սպառազինությունների գնումների կապակցությամբ», – ասում է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայըն Արդունին:
Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայըն Արդունիի խոսքով, միջազգային հանրությունը և առաջին հերթին` Միացյալ Նահանգները պետք է գործադրի բոլոր ջանքերը՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման համար.
«Մենք լիովին հավատացած ենք, որ Միացյալ Նահանգները ապագայում նույնպես ոչ մի դեպքում չպետք է զենք վաճառի Ադրբեջանին»:
Վերջին 15 տարիների ընթացքում Միացյալ Նահանգները Հայաստանին և Ադրբեջանին հավասար չափով սահմանափակ ռազմական օգնություն է հատկացրել՝ զինծառայողների վերապատրաստման և կապի միջոցների ձեռքբերման համար: Ամերիկայի հայկական համայնքը սակայն մտադիր է պահանջել սեփական կառավարությունից, որպեսզի այն սառեցնի Ադրբեջանին ուղղվող նաև այդ սահմանափակ հատկացումները:
Վաշինգտոնի հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի կարծիքով, Ադրբեջանին հատկացվող ամերիկյան օգնությունը կարող է կանխվել մի քանի եղանակով, այդ թվում, ԱՄՆ-ի օրենսդիր և գործադիր իշխանությունների հետ աշխատանքի արդյունքում: Դրանից բացի, Համբարյանը հիշատակում է այսպես կոչված «Լեհիի օրենքը», որի համաձայն, ԱՄՆ-ի կողմից օգնություն ստացող ցանկացած հաստատություն, որը մարդու իրավունքների կոշտ խախտումներ է կատարում, զրկվում է այդ օգնությունը երբևէ ստանալու հնարավորությունից:
«Մեր կարծիքով, կան բավարար հիմքեր, որպեսզի մեր կառավարությունը հետաքննություն նախաձեռնի, պարզելու, թե արդյոք Ադրբեջանը խախտել է «Լեհիի օրենքը», – նշում է Համբարյանը:
Արամ Համբարյանի կարծիքով, հավասարակշռություն ապահովելու համար ժամանակն է եկել, որպեսզի ԱՄՆ-ի կառավարությունը ոչ միայն արգելի ցանկացած տեսակի օգնություն Ադրբեջանին, այլև՝ ռազմական աջակցություն տրամադրի հայկական կողմին.
«Մեզ անհրաժեշտ է համոզված լինել, որ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունն այնպիսին է, որ Ադրբեջանը չի մտածի, թե կարող է ուժով հարցը լուծել», – նշում է Համբարյանը:
Անհրաժեշտ է հիշեցնել, որ ադրբեջանական կողմը հերքում է հայկական կողմի մեղադրանքները և իր հերթին մեղադրանքներ ներկայացնում:
Այս հարցում Միացյալ Նահանգների պաշտոնական դիրքորոշումը ղարաբաղյան խնդիրը բացարձակապես խաղաղ եղանակով կարգավորելու անհրաժեշտությունն է:
21:53
21:09
19:06
15:49
15:23
15:09
10:24
10:09
09:48
09:36
09:03
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44