Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը «Ռուսաստանն այսօր» («Россия сегодня») լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում ասել է, որ ճիշտ է համարում Երևանի՝ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) միանալու որոշումը, քանի որ երկիրն այդ քայլից շատ կշահի:
«Կոնկրետ Հայաստանի համար ԵԱՏՄ-ին անդամակցությունը, ցավոք, համընկավ այս Միության գլխավոր շարժիչ ուժի՝ Ռուսաստանի Դաշնության՝ պատժամիջոցների սահմանման հետևանքով տնտեսական իրավիճակի վատթարացման հետ: Մեր տնտեսությունը շատ փոքր է, և մենք հազարավոր թելերով կապված ենք ռուսական տնտեսությանը, ուստի՝ արտաքին բացասական ազդեցությունը, իհարկե, փոքր- ինչ վատացրել է մեր ցուցանիշները»,-մեջբերում է ria.ru-ն Սերժ Սարգսյանի խոսքերը:
Այնուհանդերձ՝ նախագահը վստահություն է հայտնել առ այն, որ Երևանը ճիշտ է վարվել ու ոչինչ չի կորցրել:
«Կարծում եմ՝ 1-2 տարուց ԵԱՏՄ-ի անդամ երկրների քաղաքացիներն անպայման կզգան փոփոխությունը: Մենք ունենք 3 մլն-անոց փոքր շուկա. դառնալով ԵԱՏՄ-ի անդամ՝ մենք դարձանք 170 մլն-անոց շուկայի մի մասը: Եվ եթե մենք, վերջիվերջո, հասնենք Միության հիմքում դրված նպատակների իրականացմանը (ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և կապիտալի ազատ տեղաշարժ), ապա, իհարկե, շատ բան կշահենք»,- շարունակել է ՀՀ նախագահը:
ԵԱՏՄ-ին անդամակցում են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանն ու Ղրղզստանը:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02