Պոլսահայ հայտնի գրող, լեզվաբան և գործարար Սևան Նշանյանը, որը 2013թ.-ից Թուրքիայում գտնվում է անազատության մեջ, շնորհակալություն է հայտնել Հայ դատի ԱՄՆ հանձնախմբին (ANCA)` ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրեն շնորհված «Վիլյամ Սարոյան» մեդալի առիթով հնչեցրած շնորհավորանքների և ուղերձի համար: Այս մասին գրում է թուրքական demokrathaber.com կայքը:
Իր նամակում Նշանյանը նաև հույս է հայտնել, որ Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը կշարունակի զգայունություն դրսևորել Թուրքիայում տեղի ունեցող մտահոգիչ զարգացումների վերաբերյալ:
Սևան Նշանյանի նամակը ներկայացնում ենք ստորև.
«Մինչև վերջին ժամանակներն այս երկրում շատերը համարձակություն ունեին երազելու ավելի ժողովրդավար, լիբերալ և հանդուրժողականությամբ լի ապագայի մասին: Հպարտորեն կարող եմ նշել, որ Հրանտ Դինքի գլխավորությամբ՝ որոշ հայ մտավորականներ այդ երազանքի մասին բարձրաձայնելու և այն կերտելու գործում ակտիվ և ազդեցիկ եղան:
Վերջին շրջանում Թուրքիայում առկա բռնության ու բացարձակ իշխանության մթնոլորտը շատերիս մեծապես հիասթափության գիրկը նետեց: Իմ բանտարկությունն էլ, թերևս, գալիք ողբերգության նախազգուշացում էր:
Ներկայում գրողների ու գաղափարական առաջնորդների զանգվածային ձերբակալությունները, արդարադատության համակարգի ավերումը, քուրդ քաղաքական միավորումների ոչնչացումը և սահմանադրական կարգի փլուզումը խոսում են այս երկրի տխուր ապագայի մասին, թեև մենք հույս էինք տածում, որ այս երկիրը, ի վերջո, կհաջողացնի հաղթահարել իր ողբերգական անցյալը:
Հույս ունեմ, որ Ամերիկայի մեր ընկերների և, հատկապես, Հայ դատի հանձնախմբի զգայունությունն այս ցավալի իրավիճակի հանդեպ, որում գտնվում է Թուրքիան, շարունակական կլինի: Ուզենք դա, թե ոչ՝ այս երկիրը մեր համատեղ ժառանգության մեծ մասն է կազմում: Խնդիրը քաղաքակիրթ հասարակության պահպանումն է: Միևնույն ժամանակ, սա նաև հայկական հարց է, քանի որ հայերն աշխարհի այլ ժողովուրդների պես կարող են ազատության, բարյացակամության և քաղաքակրթության պայմաններում գոյատևել և նույնիսկ բարգավաճել»:
19:05
15:04
14:52
14:35
14:15
14:09
12:22
12:04
11:44
11:16
11:04
18:36
18:28
18:13
17:55
17:14
15:35
15:04
12:45
11:05
14:52 21.08.26
12:22 21.08.26
11:16 21.08.26
14:35 21.08.26
12:04 21.08.26
11:04 21.08.26
11:44 21.08.26
15:04 21.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02