Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային օրերի առթիվ հյուրընկալել է տարբեր բուհերի ուսանողական խորհուրդների և երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Առանձնակի կարևորելով երիտասարդության ներուժը պետության ու քաղաքամայր Երևանի զարգացման գործում` քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկաներին շնորհավորել է Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային օրվա առթիվ ու վստահեցրել, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է լինել երիտասարդության կողքին:
«Վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանի և բուհերի ուսանողական խորհուրդների ու երիտասարդական ՀԿ-ների միջև ձևավորվել է իսկապես հաջողված ու արդյունավետ համագործակցություն: Վստահեցնում եմ, որ որդեգրած մեր այս քաղաքականությունը լինելու է շարունակական և մենք մշտապես պատրաստ ենք լսել ու քննարկել երիտասարդների կառուցողական բոլոր այն առաջարկները, որոնք ուղղված են Երևանի զարգացմանը: Հենց երիտասարդներին ու հատկապես ուսանողներին է վերապահված մեր հայրենիքի և մեր սիրելի մայրաքաղաքի կայուն զարգացման ու հզորացման, ավելի հարմարավետ դարձնելու պատասխանատու գործի շարունակականությունն ապահովելու պատվաբեր պարտականությունը, ինչը, համոզված եմ, կշարունակեք կատարել մեծ նվիրումով»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Ուսանողության միջազգային օրվա առթիվ ներկաներին շնորհավորել է նաև միջոցառմանը ներկա ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը:
Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային օրերի առթիվ, Երևան քաղաքում երիտասարդության հարցերում ունեցած զգալի ներդրման, ինչպես նաև երկարատև և բարեխիղճ աշխատանքի համար Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով են պարգևատրվել Հասմիկ Ափյանը, Ներսիկ Մարգարյանը և Գոռ Վարդանյանը:
«Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» հասարակական կազմակերպությունն էլ պարգևատրվել է «Երևան քաղաքի զինանշան» հուշամեդալով:
Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային օրերի առթիվ Երևան քաղաքում երիտասարդության հարցերում ունեցած ներդրման և ակտիվ գործունեություն ծավալելու համար բուհերի ուսանողական խորհուրդների մի շարք ներկայացուցիչներ ու երիտասարդական հասարակական կազմակերպություններ էլ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի և շնորհակալագրերի:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02