Հայաստանի բյուջեի եկամուտները 2017-ին կկարողանանք բարձրացնել ծխախոտի ու ոգելից խմիչքի հաշվին։ Այս մասին նոյեմբերի 17-ին ԱԺ-ում հայտնել է Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ լիագումար նիստի ժամանակ ներկայացնելով 2017-ի պետբյուջեի նախագիծը։
Նրա խոսքով, 2016-ի համեմատ ՀՆԱ-ի հանդեպ հարկերի հարաբերակցությունը ծրագրվում է բարձրացնել 20․7 տոկոսից մինչեւ 21 տոկոս, իսկ բացարձակ արտահայտությամբ՝ 6 մլրդ դոլարով՝ մինչեւ 1 տրլն․135 մլրդ դրամ։ Այդուհանդերձ, 2016-ին իրականում պլանից հետ են մնացել՝ այդ թվում որովհետեւ անվանական ՀՆԱ-ն կրճատվել է 300 մլրդ դրամով ՝ ցածր գնաճի պատճառով։ Դրա համար էլ 2016-ի արդյունքներով ծրագրում են հավաքել 1 տրլն 70-75 մլրդ դրամ։ Հետեւաբար, 2017-ին հարկերի հավաքման իրական աճը կկազմի մոտ 60 մլրդ դրամ, որոնցից 40 մլրդ-ը՝ տնտեսության աճի ու 20 մլրդը՝ նոր վարչական միջոցառումերի ու հարկերի աճի հաշվին։ Մասնավորապես ծրագրում են բարձրացնել ծխախոտից ու ոգելից խմիչքներից ակցիզային հավաքները՝ 6 ու 2 մլրդ դրամով համապատասխանաբար։
Ընդհանուր առմամբ 2017-ին ՀՀ բյուջեի եկամուտները՝ այդ թվում հարկերը, օտարերկրյա դրամաշնորհները, պետունեցվածքից ստացված եկամուտները եւ այլն, կկազմեն 1 տրլն 210 մլրդ դրամ։ Դա 24 մլդ-ով կամ մոտ 2 տոկոսով բարձր է, քան 2016-ի պլանը, ու 79 մլրդ-ով կամ 7 տոկոսով շատ, քան 2015-ին ՝փաստացի։
Հարկային մուտքերը կկազմեն 93․8 տոկոս, դրամաշնորհները ՝ 2․6 տոկոս, այլ եկամուտները՝3․6 տոկոս։
Ակնկալվում է, որ 2017-ին պետեկամուտերի հարաբերակցությունը ՀՆԱ-ին կկազմի 22․4 տոկոս, 2016-ի 21․8 եւ 2015-ի 22․5 տոկոսի համեմատ։
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:22 11.09.26
11:03 11.09.26
10:18 11.09.26
10:18 11.09.26
10:44 11.09.26
11:45 11.09.26
10:02 11.09.26
10:03 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02