«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Հայաստանում համընդհանուր պարտադիր առողջապահական ապահովագրության ներդրումը շարունակում է մնալ թղթի վրա։ Տարեցտարի հայտարարվում է, որ մեկնարկը մոտ է, սակայն ծրագիրը մշտապես հետաձգվում է։ Այս ձախողման առաջին պատասխանատուն փոխնախարար Լենա Նանուշյանն է։ Նա համակարգում է գործընթացը, սակայն իր պաշտոնավարման ընթացքում չի ապահովել ո՛չ ժամանակացույցի, ո՛չ էլ իրական արդյունքի պահպանում։ Նանուշյանը հայտնի է նրանով, որ հաջողությամբ խուսափում է պատասխանատվությունից՝ անտեղյակ լինելով իր ոլորտի բազմաթիվ նրբություններից։ Այսօր էլ նա փորձում է ձախողումը բարդել նախարար Անահիտ Ավանեսյանի վրա՝ ունենալով նաեւ լարված հարաբերություններ նրա հետ։ Միեւնույն ժամանակ քննադատությունը նախարար Ավանեսյանին եւս չի կարող շրջանցել։ Որպես քաղաքական թիմի անդամ՝ նա ոչ միայն պետք է ՔՊ նիստերին մասնակցեր, այլեւ պարտավոր էր ապահովագրության ծրագիրը հասցնել ավարտի եւ թույլ չտալ դրա շարունակական հետաձգումը։ Իրականում նախարարն անգործությամբ նպաստել է, որ ամենակարեւոր խոստումը շարունակի մնալ չիրագործված։ Արդյունքում, պետք է արձանագրել, որ ՔՊ իշխանությունը տապալել է սեփական ծրագրի առանցքային կետերից մեկը։ Սա միայն առողջապահական ոլորտի խնդիր չէ. ապահովագրության ներդրումը նաեւ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման պարտադիր պայմաններից է։ Այս ձախողումը ոչ միայն խաթարում է Հայաստանի քաղաքացիների սոցիալական անվտանգությունը, այլ նաեւ թուլացնում է երկրի եվրոպական օրակարգը։ ՔՊ-ն, նախարար Անահիտ Ավանեսյանը եւ սոցապնախարար Արսեն Թորոսյանի մտերիմ փոխնախարար Լենա Նանուշյանը պարտավոր են հասարակությանը տալ պարզ ու հստակ պատասխան. երբ է վերջապես իրականացվելու համընդհանուր առողջապահական ապահովագրությունը, թե՞ այն շարունակում է մնալ միայն նախընտրական քարոզչության հերթական խաբկանքը»։ Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
22:58
22:57
22:45
22:33
22:19
22:02
18:34
18:03
13:52
13:38
13:19
13:03
12:44
12:23
12:04
12:02
11:45
11:37
11:25
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02