Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ նոյեմբերի 18-ին, ընթանում է «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանի բողոքը՝ հունիսի 30-ին ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից ապօրինի իր բնակարան ներխուժելու դեմ:
Կարո Եղնուկյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը դատարանում ներկայացրեց իր պաշտպանյալի բողոքը՝ նշելով, որ ոստիկանության աշխատակիցներն իր պաշտպանյալի կամքին հակառակ ներխուժել են նրա բնակարան: Կարո Եղնուկյանն այդ ընթացքում փորձել է թույլ չտալ՝ ասելով, որ ոստիկանության աշխատակիցներն իրավունք չունեն ներխուժել իրենց տուն՝ առանց քննիչի որոշման, սակայն, ոստիկանության երեք աշխատակից ուժով մուտք են գործել նրա բնակարան:
Կարո Եղնուկյանը դատարանում եւս ներկայացրեց դեպքի մանրամասները՝ նշելով, որ հունիսի 30-ին Տիգրան Պետրոսյան անունով ոստիկանության աշխատակիցը գնացել է իրենց տուն կնոջը՝ Ռուզան Եղնուկյանին բերման ենթարկելու, ինքն ասել է, որ կինը տանը չէ: 1-2 ժամ անց նույն ոստիկանը երկու այլ ոստիկանի հետ ավելի ուշ կրկին գնացել են նրա տուն եւ առանց թույլտվության ներխուժել են դռան շեմից ներս: Կարո Եղնուկյանը փորձել է փակել դուռն իր մարմնով, ներս չթողնել նրանց, սակայն, ոստիկանները հրել են դուռը եւ բացել այն: Տեսաձայնագրող սարքերը՝ շենքի մուտքում տեղադրված եւ ներսից նկարած, ֆիքսել են տեղի ունեցածը, որոնք ապացուցում են իր ասածները:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02