Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Սուրբ Հայրերի վարքն ու կենցաղավարությունը» ժողովածուի առաջին հատորը:
Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
Ժողովածուի ներկա աշխարհաբար թարգմանությունն իրականացվել է միայն ժողովածուի՝ «Վարք սրբոց հարանց եւ քաղաքավարութիւնք նոցին ըստ կրկին թարգմանութեան նախնեաց»-ի (Վենետիկ, 1855) կորիզը կազմող «Բանք եւ պատմութիւնք հարանց» հատվածի համար: Թարգմանությունը կատարվել է Հրատարակչական բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանի, Սիրանուշ (Նանա) Գրիգորյանի և Վաղարշակ Թանգամյանի կողմից:
19 գլուխներում ամփոփված վանական-անապատական բարոյախոսությունը յուրահատուկ թեմատիկ ուղեցույց է բոլոր նրանց համար, ովքեր փափագում են անապատական հայրերի հոգևոր փորձառությանը ծանոթանալու և դրանք առօրյա կյանքում իբրև լուսաբանող օրինակներ ունենալու:
Յուրաքանչյուր գլխում կատարվել են համապատասխան պարբերությունների թվաբաժանումներ՝ ընթերցանությունն ավելի դյուրացնելու համար: Թարգմանվել են թե առաջին, թե երկրորդ թարգմանության բնագրերը, ինչպես նաև՝ երկրորդ թարգմանության «մնացորդք»-ը՝ իբրև «Պահպանված հատվածներ երկրորդ թարգմանությունից»: Թարգմանիչների բուն նպատակն է եղել ընթերցողին հասանելի դարձնել գրաբար թարգմանությամբ մեզ հասած այս ժողովածուի բոլոր հատվածները:
Գիրքը հրատարակվել է «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի մեկենասությամբ:
Հրատարակչական բաժնի կողմից հրատարակվել է նաև 2017 թվականի սեղանի օրացույցը: Ամենօրյա ժամատախտակներին զուգահեռ այն բացատրություններ է տալիս բոլոր տոների և սրբոց հիշատակության օրերի վերաբերյալ:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02