Ի՞նչ իրեր են սովորաբար կորչում հյուրանոցներում: Բոլորը կպատասխանեն՝ խալաթներ, կախիչներ, մոմեր: Պարզվում է՝ շատ այլ օրիգինալ գողություններ էլ են լինում, հատկապես՝ բարձրակարգ հյուրանոցներից:
Ամենաանսովոր գողություններից մեկը տեղի է ունեցել Victoria-Jungfrau Grand Hotel and Spa-ում 2005 թ., երբ համարից կորել է 83.5 կգ-անոց քար: Հանցագործներին չէր խանգարել այն հանգամանքը, որ քարը շղթայով ամրացված է եղել, ինչպես նաև ծանր է կշռել: Մինչև հիմա ոստիկանությունը չի կարողացել պարզել, թե ինչի համար է գողացվել քարը և ինչպես:
Ամենաառեղծվածային գողություններից մեկը տեղի է ունեցել La Pendule շվեյցարական հյուրանոցում, որտեղից գողացել են պատից կախված մեծ ժամացույցը՝ 50 կգ քաշով և 50 սմ բարձրությամբ: Կրկին ոստիկանները չեն կարողացել պարզել, թե ինչպես է այդ ժամացույցը դուրս բերվել դահլիճից, ընդ որում՝ մեկ հոգին չէր կարող դա անել: Նշվում է, որ զավեշտն այն է, որ նույն հյուրանոցի համարներում կան թանկարժեք հեռադիտակներ, որոնք անհրաժեշտ են Շվեյցարիայի գեղեցիկ ձյունապատ լեռները դիտելու համար: Սակայն մինչև հիմա և ոչ մի հեռադիտակ չի կորել:
Նյու Յորքի «Կարլայլ» բարձրակարգ հյուրանոցից էլ գողացել են Ֆերնան Լեժեի 350 հազար դոլար արժողությամբ նկարը: Տեսախցիկները ֆիքսել են այդ պահը, սակայն գողի ինքնությունը հնարավոր չի եղել պարզել:
Իսկ ահա հյուրանոցի աշխատակիցները միշտ բողոքում են, որ հյուրանոցներից ամենաշատը գողանում են սրբիչներ: Կորչում են նաև խալաթներ և մոխրամաններ: Որքան էլ տարօրինակ է, բայց անհետանում են նաև զուգարանի թղթերը:
21:53
21:09
19:06
15:49
15:23
15:09
10:24
10:09
09:48
09:36
09:03
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44