IDeA հիմնադրամի «Աջակցություն սիրիահայերին» նախաձեռնության առաջին փուլի շրջանակում Հալեպից Հայաստան է ժամանել 13 սիրիահայ։ Այս մասին տեղեկացնում են հիմնադրամից՝ հիշեցնելով, որ հոկտեմբերին 15-ին IDeA հիմնադրամը հայտարարել էր, որ կհատկացնի $ 250 000, որը կբաշխվի չորս գործընկեր-կազմակերպությունների միջև` հետևյալ ուղղություններով ծրագրերի մշակման և իրագործման համար.
- աջակցություն նրանց, ովքեր շարունակում են մնալ Սիրիայում (ՀԲԸՄ);
- աջակցություն նրանց, ովքեր ժամանակավոր ապաստան են փնտրում Սիրիայի սահմաններից դուրս (Mission Armenia);
- աջակցություն նրանց, ովքեր որոշել են տեղափոխվել Հայաստան («Հալէպ»);
- աջակցություն Հայաստանում ինտեգրվելու ու աշխատանք գտնելու հարցում («Repat Armenia»):
Սիրիայում գտնվող հայերի՝ Հայաստան տեղափոխման հարցերով զբաղվող «Հալէպ» ՀԲՀԿ-ի հիմնադիր նախագահ Անի Բալխյանն ասել է, որ օրեցօր ավելանում են Հայաստան տեղափոխվելու դիմումները, որոնք բավարարվում են IDeA հիմնադրամի տրամադրած միջոցներով:
«Աջակցություն սիրիահայերին» նախաձեռնության շրջանակում Հայաստան ժամանող սիրիահայերը աջակցություն են ստանում նաև տեղում: Մասնավորապես, IDeA-ի տրամադրած միջոցներով Mission Armenia կազմակերպությունը հոգում է նրանց բնակարանի վարձավճարների ծախսերը:
Առաջիկայում Mission Armenia և Repat Armenia կազմակերպությունները հանդիպում կանցկացնեն «Աջակցություն սիրիահայերին» նախաձեռնության շրջանակում Հայաստան ժամանածների հետ՝ նրանց կարիքները գնահատելու և հետագա քայլերը նախանշելու համար։
IDeA-ն միջոցներ է տրամադրել իր ռազմավարական գործընկեր ՀԲԸՄ-ին, որոնք կօգտագործվեն ձմռան երեք ամիսներին Հալեպում մնացող հայերին լրացուցիչ նպաստներ հատկացնելու համար: «Աջակցություն սիրիահայերին» նախաձեռնության շնորհիվ Հալեպի նպաստառու ընտանիքների թիվը կավելանա 390-ով:
IDeA հիմնադրամի՝ սիրիահայերին աջակցելու կոչին միացել են տարբեր կազմակերպություններ և անհատներ, որոնց նվիրատվությունների ընդհանուր գումարը կազմել է 10 միլիոն դրամ: «Շատերը սիրիահայերին սատարելու համար իրենց հնարավորություններն ու փորձը ներդնելու պատրաստակամություն են հայտնել, և IDeA-ն հանդես է գալիս որպես համագործակցության յուրահատուկ հարթակ: Մենք երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր միացել են սիրիահայերին աջակցելու մեր կոչին։ Նրանց մասնակցությունն ու օգնելու պատրաստակամությունը չափազանց կարևոր են մեզ համար»,- ասել է IDeA հիմնադրամի գործադիր տնօրեն Էդգար Մանուկյանը։
15:23
15:09
14:44
14:28
14:14
13:55
13:37
10:57
10:14
09:37
09:23
18:40
18:33
17:45
17:34
17:17
15:14
14:58
14:50
14:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44