«Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի բացման արարողությանն այսօր Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների գծով տնօրեն Քրիստոս Ջակումուպուլոսն ասաց, որ ծրագիրը հնարավոր է դարձել Եվրամիության և Հայաստանի միջև կառուցողական բանակցությունների շնորհիվ։
«Սա մարդու իրավունքների իրացմանն ուղղված մի քայլ է Հայաստանի կողմից, որն ուղղված է նրան, որ Հայաստանը համապատասխանեցնի մարդու իրավունքների պաշտպանությունը եվրոպական չափանիշներին»,- ասաց նա:
Եվրոպացի պաշտոնյան նշեց, որ ծրագրի իրականացմանը մեծ աջակցություն է ցուցաբերել Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը: Նրա խոսքով՝ ծրագրի իրականացման համար Հայաստանն է դիմել Եվրոպայի խորհրդին՝ 2011-ին, երբ դարձել է կառույցի անդամ:
«Հայաստանի նման ցանկությունը ցույց է տալիս, որ կա կամք մարդու իրավունքների պաշտպանության հարցերը միավորել պաշտպանության նախարարության ոլորտի հետ»,- ասաց նա:
Քրիստոս Ջակումուպուլոսը նշեց, որ բանակում ծառայողները չպետք է դադարեն իրենց իրավունքները պաշտպանել, պայքարել իրենց իրավունքների համար:
Նա նշեց, որ բարեփոխումների ծրագիրը միայն բանակում ծառայողների և պաշտպանության նախարարության համար չէ, այլ նրանց հարազատների, քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքներով զբաղվող այլ կազմակերպությունների, դատախազության, քննիչների համար։
«Որովհետև բաց և թափանցիկ լինելը հույժ կարևոր է այսպիսի ծրագրերի իրականացման համար: Բարեփոխումները կարևոր են, բայց առավել կարևոր է, թե ինչպես է ընկալվում և հարգվում զինված ուժերը բոլոր հասարակություններում»,- ասաց նա՝ նշելով, որ ծրագիրը բավականաչափ ամբիցիոզ նպատակներ ունի, բայց վստահ է, որ դրա իրականացմամբ նրանք կիրականացնեն նաև իրենց նպատակները:
Նշենք, որ վերոնշյալ ծրագիրը ֆինանսավորվել է Միացյալ թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի և Եվրոպայի խորհրդի կողմից: Ծրագիրն ընդգրկված է Եվրոպայի խորհրդի 2015-2018 թվականների գործունեության Ծրագրում և տևելու է 28 ամիս:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02