Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի (ՀԵԱԽ) գլխավոր քարտուղար Լիլիթ Բեգլարյանը նոյեմբերի 17-20-ը Վարնայում կայացած Եվրոպական երիտասարդական ֆորումի (YFJ) գլխավոր ասամբլեայում ընտրվել է YFJ Ֆինանսական վերահսկողության հանձնաժողովի անդամ:
Հիշեցնենք, որ ՀԵԱԽ գլխավոր քարտուղարըDEMYC-ի (Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք) 25-րդ համաժողովում ընտրվել էր DEMYC-ի փոխնախագահ, որի շնորհիվ հայ երիտասարդները կառույցի ծրագրերի շրջանակներում մասնակցության և համագործակցության լայն հնարավորություններ էին ստացել:
Եվրոպական երիտասարդական ֆորումը երիտասարդական կազմակերպությունների առավել մեծ հարթակ է Եվրոպայում: Այն աջակցում է երիտասարդներին հասարակական բոլոր գործընթացներին ակտիվորեն մասնակցելու հարցում: Իսկ Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդը 2002 թ.-ից հանդիսանում է Եվրոպական երիտասարդական ֆորումի լիիրավ անդամ և մասնակցում է կառույցի կազմակերպած բոլոր ծրագրերին և ասամբլեաներին: Այս անգամ ծրագրին ՀԵԱԽ-ը ներկայացրել են Լիլիթ Բեգլարյանը և Սոս Հակոբյանը:
Նշենք, որ Եվրոպական երիտասարդական ֆորումի Ֆինանսական վերահսկողության հանձնաժողովի կազմում ընտրվել է 3 անդամ, որոնցից մեկն էլ հետագայում կընտրվի որպես հանձնաժողովի նախագահ:
Վարնայում կայացած հավաքի շրջանակներում ընտրվել է նաև YFJ խորհրդի նոր կազմը, ընդունվել է բանաձև ԵՄ երիտասարդական ռազմավարության վերաբերյալ, քվեարկություններ են անցկացվել անդամակցության հայտերի և կառույցի հետագա քաղաքականությանը վերաբերող փաստաթղթերի շուրջ, կազմվել են YFJ 2017-2019 թթ. աշխատանքային պլանն ու օրակարգը, հաստատվել է 2017թ.-ի բյուջեն: Որոշում է կայացվել անդամակցության հայտերի աշխատանքներով զբաղվող խորհրդատվական մարմնի ստեղծման վերաբերյալ:
YFJ Ֆինանսական վերահսկողության հանձնաժողովի նորընտիր անդամ, ՀԵԱԽ գլխավոր քարտուղար Լիլիթ Բեգլարյանը նշել է, որ այս հաջողությունը ոչ միայն իրենն է և Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդինը, այլ ողջ հայ երիտասարդությանը, քանի որ այս ձեռքբերումը նոր հնարավորություններ կստեղծի հայ երիտասարդների համար միջազգային ամենաբարձր հարթակներում իրենց ձայնը բարձրացնելու և միջազգային խոշորագույն կառույցների հետ համագործակցության նոր ուղիներ մշակելու համար:
16:46
16:26
16:09
15:23
15:09
14:44
14:28
14:14
13:55
13:37
10:57
10:14
09:37
09:23
18:40
18:33
17:45
17:34
17:17
15:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44