Նոյեմբերի 22-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց հայրենադարձ Սիրան Միսակյան-Բասմաջյանին:
80-ամյա տիկին Սիրանը 16 տարի առաջ Մարսելից վերադարձել է Հայաստան և հաստատվել Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղում: Նա 6 զավակ, 15 թոռ և 4 ծոռ ունի: 1966թ. տիկին Սիրանի ընտանիքը Բեյրութից տեղափոխվել է Ֆրանսիա: Հաստատվելով Հայաստանի Ջրաշեն գյուղում՝ սկսել է զբաղվել տնամերձ այգիների մշակման աշխատանքով:
ՀՀ սփյուռքի նախարարը բարձր գնահատեց ապրիլյան պատերազմից հետո Սիրան Միսակյան-Բասմաջյանի ցուցաբերած պարբերական օգնությունը հայոց բանակին:
Նախարարը կարևորեց Սիրան մայրիկի հայրենանվեր գործունեությունը՝ նշելով. «Դուք ամիսներ շարունակ հագուստի կապոցներ եք ուղարկել սահմանային զորամասեր: Միայն վերջերս գնել եք մոտ կես միլիոն դրամի ապրանք կրկին հայոց բանակ ուղարկելու համար, սակայն չեք սիրում Ձեր արած գործերի մասին բարձրաձայնել: Դուք կարևրում եք նաև հայ զինվորի համար ուղարկվող հագուստի որակը և ամեն ինչ անում միայն որակյալ հագուստ զինվորին հասցնելու ուղղությամբ: Համոզված եմ, որ մեր հասարակությունը պիտի սիրի բանակին այնպիսի հոգատարությամբ, ինչպես Դուք, սիրելի՛ տիկին Սիրան»:
Բարձր գնահատելով Սիրան Միսակյան-Բասմաջյանի ակտիվ մասնակցությունը «Դու ի՞նչ ես արել Ղարաբաղի համար» համահայկական շարժմանը, ինչպես նաև սահմանները պաշտպանող զինվորներին մշտական օգնություն ցուցաբերելը՝ նախարար Հրանուշ Հակոբյանը նրան պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրով:
Տիկին Սիրանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց. «Հայաստանը մեր Հայրենքին է, և մենք պարտավոր ենք ամեն ինչ անել մեր երկիրը զարգացնելու համար: Բայց ամենից առաջ պիտի հզորացնենք մեր բանակը: Կարծում եմ՝ բանակն ավելի հզոր պիտի լինի, քան մենք, և մենք ամեն ինչ պիտի անենք հայ զինվորին օգնելու ուղղությամբ»:
Սիրան Միսակյան-Բասմաջյանը աջակցել է նաև իրեն օգնության խնդրանքով դիմող շատ այլ կարիքավոր ընտանիքների: Այժմ նույնպես պատրաստում է կապոցներ զինվորների համար, և առաջիկայում դրանք հասցեական կուղարկի սահմանամերձ զորամասերում ծառայող հայ զինվորին:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02