Եվրասիական տնտեսական միությունն այլ երկրների հետ տնտեսական համագործակցության վերաբերյալ համաձայնագրերում ամրագրում է ապրանքների ապօրինի շրջանառությանը հակազդելու մեխանիզմներ: «Անտիկոնտրաֆակտ 2016» համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ, առևտրի հարցերով նախարար Վերոնիկա Նիկիշինան: «Մենք արդեն ազատ առևտրի համաձայնագիր ունենք և համապատասխան նորմեր ենք ամրագրել համաձայնագրի մեջ: Մենք ցանկանում ենք լսել գործարարների կարծիքները, որքանով են այդ նորմերն աշխատում և արդյոք բավարար են ապրանքների ապօրինի շրջանառության դեմ պայքարելու համար», «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ նշեց Նիկիշինան: Նա հավելեց, որ այդ պրակտիկան կտարածվի նաև այլ համաձայնագրերի վրա, որպեսզի դրանք համարվեն միության գործընկեր պետությունների միջազգային պարտավորություն՝ ապրանքների ապօրինի շրջանառությանը հակազդելու և նման դեպքերի համար պատասխանատվություն սահմանելու առումով: «Դրա համար մենք ելնում ենք նրանից, որ յուրաքանչյուր քաղաքակիրթ պայմանավորվածություն մեր գործընկերները դիտարկեն որպես միջազգային պարտավորություն: Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք», ասաց Վերոնիկա Նիկիշինան: Նա անդրադարձավ նաև դիտարկմանը, թե կեղծ ապրանքների շրջանառությամբ առավելապես հայտնի է Չինաստանը, որի հետ Եվրասիական տնտեսական միությունը առևտրատնտեսական համագործակցության համաձայնագրի վերաբերյալ բանակցություններ է սկսել: Նախարարը նշեց, որ իրենք պատրաստվում են համաձայնագրում ներառել համապատասխան նորմեր, որոնք կհակազդեն կեղծ ապրանքների շրջանառությանը: Նրա խոսքով՝ այդ ուղղությամբ բանակցություններն ընթանում են, իսկ թե ինչպիսին կլինեն արդյունքները, ցույց կտա ժամանակը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ, ֆինանսական հարցերով նախարար Տիմուր Սուլեյմանովն էլ անդրադարձավ հարցին՝ որքանո՞վ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգիրքը կնպաստի միության տարածքում ապրանքների ապօրինի շրջանառության դեմ արդյունավետ պայքար մղելու գործընթացին: Նա ընդգծեց, որ Մաքսային օրենսգիրքը ենթադրում է, որ միության անդամ երկրները կունենան ապրանքների միասնական ցանկ, որոնք պետք է պաշտպանված լինեն: «Այդ առումով, իհարկե, կարծում ենք, որ Մաքսային օրենսգիրքը առաջադեմ փաստաթուղթ է, և մեծապես կնպաստի ապրանքների ապօրինի շրջանառության կրճատմանը», ասաց Սուլեյմանովը:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02