Երևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնը։ «Անցյալի ապագա» միջազգային մշակութային փառատոնի հյուրերն արդեն ժամանում են Հայաստան։ Սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի Victory Park-ում կհանդիպեն 11 երկրների՝ Հայաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Լիտվայի, Սերբիայի, Վրաստանի, Ուկրաինայի, Քաթարի, Հունգարիայի, Ուրուգվայի և Անգլիայի դիզայներներ, արհեստագործ վարպետներ ու մշակույթի ներկայացուցիչներ։ Միջազգային հյուրերը Հայաստանում կմնան մինչև սեպտեմբերի 14-ը։ Փառատոնի կազմակերպիչը «Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպությունն է։ Նախագիծն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և Victory Park-ի համագործակցությամբ ու համաֆինանսավորմամբ։ «Անցյալի ապագա» նախագիծը նվիրված է ազգային մշակութային ժառանգության պահպանմանը, վերաիմաստավորմանն ու ժամանակակից աշխարհում նորովի ներկայացմանը։ Փառատոնի առանցքում է էթնիկ նորաձևությունը՝ ազգային տարազների, ավանդական զարդանախշերի և հնագույն արհեստների ժամանակակից մեկնաբանություններով։ Երկու օր շարունակ Victory Park-ը կվերածվի մշակույթների հանդիպման մեծ հարթակի։ Փառատոնի ծրագրում ընդգրկված են էթնո-նորաձևության ցուցադրություններ, տարբեր ժողովուրդների ազգային հագուստի ներկայացումներ, «Վարպետների քաղաք», դեկորատիվ-կիրառական արվեստի ցուցահանդես-վաճառք, վարպետության դասեր, շնորհանդեսներ, ստեղծագործական հանդիպումներ, երաժշտական և թատերական ծրագրեր։ «Անցյալի ապագա» փառատոնը ցույց է տալիս, որ ազգային ժառանգությունը միայն անցյալի հիշողություն չէ։ Այն կենդանի ստեղծագործական աղբյուր է, որը կարող է դառնալ ժամանակակից արվեստի, դիզայնի և նորաձևության զարգացման հիմք։ Նախագիծը մշակութային նոր կամուրջներ է ստեղծում երկրների և ժողովուրդների միջև՝ միավորելով ավանդույթը, ստեղծագործ միտքն ու ապագայի տեսլականը։ Փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 12-ին և 13-ին՝ Երևանի Victory Park-ում։ Մուտքն ազատ է։
10:02
20:00
19:52
17:32
17:02
19:23
14:03
10:00
10:00
10:00
10:00
18:18
18:15
15:25
15:24
15:23
15:02
14:41
12:02
22:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02