ԵԱՏՄ զեկույցում էլ է նշված, որ անդամ երկրներն իրավունք չունեն երկրին հեռացնելու կազմակերպությունից, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցությունը կասեցնելու մասին զեկույցին։ «Նման հնարավորություն կա ՀԱՊԿ-ում։ Հաշվի առնելով, որ երկրներն, ըստ էության, համընկնում են ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում, հետաքրքիր է, թե ինչո՞ւ, օրինակ, ՀԱՊԿ-ից Հայաստանին չեն հեռացնում»,-ասաց Փաշինյանը։ Նա նաև նշեց, թե կեսկատակ ռեժիմով կարող է ասել հետևյալը. «Մեր պատմության մեջ երևի առաջին անգամն է, որ մետրոպոլյան մեզ ոչ թե ձգում է դեպի ինքը, այլ մեզ անուղղակի կերպով ասում են, թե կհեռացնենք մեզնից»։ Փաշինյանի խոսքով՝ նման դեպք հայ ժողովրդի պատմության մեջ երբեք տեղի չի ունեցել, հետևաբար, սա հատկանշական է արձանագրելու համար։ «Նախորդող շրջանում Հայաստանի նկատմամբ կիրառված սահմանափակումները ո՛չ տնտեսական, ո՛չ քաղաքական առումով չբերեցին սպասված հետևանքների։ Դա Հայաստանում ներքաղաքական ապակայունություն հրահրելու երրորդ դեպքն է լինելու վերջին 3 տարվա ընթացքում, որովհետև տեսնում եմ, որ ՀՀ-ում էլ, ՀՀ-ից դուրս էլ կան ուժեր, որ այս աշխատանքային իրավիճակը փորձելու են օգտագործել ոչ միայն Հայաստանում քաղաքական անկայունություն հրահրելու համար»,-ասաց Փաշինյանը։
Նա նշեց, թե այս հարցում տնտեսական բաղադրիչ չկա, կա քաղաքական բաղադրիչ։ «Նպատակը Հայաստանում ներքաղաքական անկայունություն հրահրելն է և Հայաստան պետության նկատմամբ վերահսկողություն սահմանելը, դե ֆակտո և դե յուրե Հայաստանին անկախությունից զրկելը։ Համոզված եմ, որ Հայաստանի պետությունը բավարար չափով դիմակայուն է և կհաղթահարի նաև այս իրավիճակը»,-ասաց Փաշինյանը։
20:43
20:21
20:04
18:22
18:05
16:41
16:22
16:03
15:03
12:49
10:21
10:02
00:00
00:00
00:00
14:21
14:09
14:04
13:15
13:14
09:04 21.10.26
09:22 21.10.26
13:15 21.10.26
14:09 21.10.26
11:08 21.10.26
10:34 21.10.26
12:05 21.10.26
13:14 21.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02