Նոյեմբերի 25-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն աշխատանքային այցով մեկնելու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և ՀՀ Սյունիքի մարզ: Նախարարի գլխավորած պատվիրակության կազմում ԼՂՀ և Սյունիք են մեկնելու նաև նախարարության մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության, մարզական կազմակերպությունների և մանկապատանեկան սպորտի քաղաքականության, սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականութան վարչության պետերը, ինչպես նաև երիտասարդական քաղաքականության վարչության ներկայացուցիչներ:
Այցի ընթացքում նախարարը հանդիպելու է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ: Քննարկվելու են ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդական քաղաքականության ոլորտներում հայկական երկու հանրապետությունների համագործակցության զարգացման հեռանկարները: Նախարար Ռոստոմյանը ԼՂՀ նախագահին և վարչապետին ներկայացնելու է մասսայական սպորտի և առողջ ապրելակերպի, ինչպես նաև սպորտի բարձրագույն նվաճումների և երիտասարդական քաղաքականության ոլորտներում Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ծրագրերը և հայաստանյան փորձի կիրառմամբ դրանք ԼՂՀ-ում իրագործելու համար անհրաժեշտ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցության հնարավոր տարբերակները:
Նախարարը մարզագույք է հանձնելու Արցախի մարզադպրոցներին, լինելու է նաև հանրակրթական դպրոցներում՝ ֆիզկուլտուրա առարկայի դասավանդման պայմաններին և դասաժամերի ընթացքին ծանոթանալու նպատակով։ Այցելելու է նաև ԼՂՀ-ում տեղակայված զորամաս:
ՀՀ Սյունիքի մարզում նախարարության պատվիրակությունը հանդիպելու է մարզի ղեկավարների և սպորտի ոլորտի պատասխանատուների հետ: Այցելելու է Կապան քաղաքի Դավիթ Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց, լինելու է Կապանի և Քաջարանի հանրակրթական դպրոցներում:
15:23
15:09
14:44
14:28
14:14
13:55
13:37
10:57
10:14
09:37
09:23
18:40
18:33
17:45
17:34
17:17
15:14
14:58
14:50
14:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44