Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նոյեմբերի 22-ին Մեքսիկայում իր հանդիպումների ժամանակ ներկայացրել է ԼՂ խնդիրը:
ԱԺ-ից հայտնում են, որ Արտակ Զաքարյանը Մեքսիկա է մեկնել այդ երկրի Սենատի արտաքին հարաբերություների հանձնաժողովի նախագահ Գաբրիելա Կուեւաս Բառոնի հրավերով:
Այցի ընթացքում Արտակ Զաքարյանին ընդունել է Սենատի նախագահ Պաբլո Էսկուդերո Մորալեսը:
Փոխանցելով ՀՀ Ազգային ժողովի նախագահի ջերմ ողջույնները` Արտակ Զաքարյանը Սենատի նախագահին հրավիրել է առաջիկայում այցելել Հայաստան, ինչը սիրով ընդունվել է Սենատի նախագահի կողմից:
Զրույցի ընթացքում ներկայացվել է հարավկովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակը, Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը, արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, կարեւորվել է Հայաստան-Մեքսիկա հարաբերություններում տնտեսական կապերի խթանման եւ մի շարք ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորմանը եւ միակողմանի դիրքորոշման անթույլատրելիությանը:
Այցի ընթացում Արտակ Զաքարյանը հանդիպել է նաեւ Մեքսիկայի էկոնոմիկայի քարտուղար (նախարար) Իլդեֆոնսո Գուախորդո Վիլյառեալի հետ: Հանդիպման ընթացում ներկայացվել է ՀՀ արտաքին տնտեսական քաղաքականության առանձնահատկությունները, ոլորտի լայն հնարավորությունները, ներդրումային միջավայրի բարելավման նպատակով ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող քայլերը: Քննարկումների արդյունքում նախարարը հանձնարարել է կազմակերպել Արտակ Զաքարյանի հանդիպումները Մեքսիկայի խոշորագույն ընկերությունների ղեկավարների հետ` խոստանալով հետամուտ լինել եւ հետագայում նպաստել Հայաստանի հետ տնտեսական գործնական կապերի ձեւավորմանը եւ զարգացմանը:
Նույն օրը Արտակ Զաքարյանը հանդիպում է ունեցել նաեւ Պատգամավորների պալատի նախագահ Էդմունդ Խավյեր Բոլանյոս Ագիլարի եւ այս տարվա հոկտեմբերին առաջին անգամ ձեւավորված Մեքսիկա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի հետ: Հանդիպմանը ներկա էին նաեւ պատգամավորական բոլոր խմբակցությունների ղեկավարները, գործարար շրջանակների ներկայացուցիչներ, հատուկ հրավիրյալներ եւ ԶԼՄ ներկայացուցիչներ:
Համատեղ քննարկումների ընթացում երկուստեք արձանագրվել են միջխորհրդարանական կապերի զարգացման գործում բարեկամական խմբերի ակտիվ գործունեության կարեւորությունը ու պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում իրականացնել Պատգամավորների պալատի նախագահի եւ բարեկամության խմբի անդամների այցը Հայաստան: Արտակ Զաքարյանը ներկայացրել է Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական զարգացումները` ընդգծելով պաշտոնական Երեւանի համապարփակ փոխշահավետ գործակցության հաստատման կարեւորությունը Լատինական Ամերիկայի առաջատար պետության՝ Մեքսիկայի հետ:
Հանդիպման ավարտին Պատգամավորների պալատի նախագահ Էդմունդ Խավյեր Բոլանյոսն Արտակ Զաքարյանին հրավիրել է մասնակցելու խորհրդարանի Ստորին պալատի լիագումար նիստին, որի ընթացքում մեքսիկացի պատգամավորները ջերմորերն ողջունել են Հայատանի ԱԺ ներկայացուցչին: Պատգամավորների պալատում Արտակ Զաքարյանը նաեւ հանդիպում է ունեցել իր գործընկերոջ` արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վիկտոր Մանուել Ջիորգանա Խիմենեսի հետ:
Զրուցակիցները միմյանց ներկայացրել են երկու տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումները` համակարծիք լինելով միջպետական հարաբերությունների դիվերսիֆիկացման անհրաժեշտության հարցում: Արտակ Զաքարյանը մանրամասն ներկայացրել է ԼՂ հիմնահարցի էությունը, ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշումը, ինչը վտանգում է ողջ տարածաշրջանի կայունությունը եւ տեւական խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի արդյունավետությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու հանձնաժողովների միջեւ առաջիկայում փոխադարձ հետաքրքություն ներկայացնող հարցերի շուրջ ստեղծել համագործակցության եւ խորհրդակցության մեխանիզմ, ինչպես նաեւ ձեւավորել փոխայցելությունների օրակարգ:
Այցի ընթացքում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահին ուղեկցում էր Մեքսիկայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Այվազյանը:
Տեղեկացնենք, որ նոյեմբերի 23-ին եւս նախատեսված են հանդիպումներ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
10:57
10:14
09:37
09:23
18:40
18:33
17:45
17:34
17:17
15:14
14:58
14:50
14:45
14:28
14:13
13:55
13:17
13:04
13:00
12:44
15:19 19.04.26
16:05 19.04.26
15:03 19.04.26
15:43 19.04.26
16:24 19.04.26
18:32 19.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44