Քաղաքացի Դանիել Զ.-ն հաղորդում է տվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից խոշտանգմամբ զուգորդված ցուցմունք տալուն հարկադրելու և ՀՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մասին: Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից։
Հաղորդման հեղինակ Դանիել Զ.-ն մասնավորապես հայտնել է, որ 2016 թվականի մայիսի 19-ին ոստիկանության ծառայողներն իրեն բերման են ենթարկել ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղ հիշյալ ստորաբաժանման ծառայողները իրեն խոշտանգել են՝ ստիպելով իրականությանը չհամապատասխանող ցուցմունք տալ՝ 2016 թվականի մայիսի 15-ին Եղեգնաձորի «Իվանի խաչմերուկ» կոչվող վայրում տեղի ունեցած վիճաբանության և սպանության մասնակիցների գործողությունների վերաբերյալ:
Այնուհետև ոստիկանության ծառայողները իրեն տարել են քննիչի մոտ, ում հայտնել է, որ դեպքին ականատես չի եղել և որևէ տեղեկություն չունի: Վերջինս արձանագրություն է կազմել, թե ինքը ականատես է եղել կատարված վիճաբանությանը և սպանությանը, որի տակ ինքը ստորագրել է:
ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից Դանիել Զ.-ին խոշտանգմամբ զուգորդված ցուցմունք տալուն հարկադրելու և ՀՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 341-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02