Նոյեմբերի 23-ին առաջին աշխատանքային այցով Մեղրի համայնք էր ժամանել ՀՀ Սյունիքի մարզի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանը:
Տեղական իշխանության ներկայացուցիչները համայնքի ղեկավար Մ. Զաքարյանի գլխավորությամբ ավանդական աղուհացով, պարով ու Մեղրին խորհրդանշող բարիքների հյուրասիրությամբ դիմավորեցին մարզի ղեկավարին:
Վ. Հակոբյանի առաջին այցելությունը Մեղրիի տարածաշրջանային բժշկական կենտրոնում էր: Բուժանձնակազմի հետ հանդիպման ընթացքում Կենտրոնի տնօրեն Լ. Վարդանյանը ծանոթացրեց հաստատության աշխատանքներին և խնդիրներին: Այնուհետև մարզպետը այցելեց ՀՀ Սյունիքի տարածաշրջանային մաքսատան Մեղրիի մաքսակետ, ուր մաքսային կետի պետ Ս. Հայրապետյանի ուղեկցությամբ շրջեց տարածքում՝ ծանոթանալով ծառայության աշխատանքներին:
Հաջորդ հանդիպումը Գեղագիտության ազգային կենտրոնի Մեղրիի մասնաճյուղում էր, ուր նրան սպասում էին տեղական իշխանության ներկայացուցիչներ, հիմնարկ-ձեռնարկությունների տնօրեններ և համայնքի բնակիչներ: Հանդիպումը բացեց համայնքի ղեկավար Մ. Զաքարյանը: Ողջունելով նորանշանակ մարզպետին՝ հաջողություններ մաղթեց հետագա աշխատանքներում: Հանդիպման ընթացքում Մ. Զաքարյանը խոսեց խոշորացված համայնքի աշխատակազմի ձևավորման, նոր գործառույթների ստանձնման, հիմնախնդիրների համակարգման, դրանց լուծման և ընդհանրապես համայնքի զարգացմանը նպաստող իրատեսական ծրագրերի մասին:
Իր ելույթում Սյունիքի մարզպետը անդրադարձավ մարզի խնդիրներին և խոսեց առաջիկա ծրագրերի մասին: Ապա պատասխանեց ներկաներին հուզող հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին հանքարդյունաբերական, բնապահպանական, սոցիալ-տնտեսական խնդիրներին:
Օրվա վերջին այցը <<Մեղրի համայնքի մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ում էր, ուր մարզպետին, համայնքի ղեկավարին և հյուրերին ողջունեցին մանկապարտեզի սաներն ու աշխատակիցները: Տեղում ծանոթանալով մանկապարտեզի շենքային պայմաններին՝ առավել ակտուալ ու հրատապ խնդիրներին մարզպետը խոստացավ առաջիկայում տալ լուծումներ:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02