«Ազատության» հետ հարցազրույցում ՌԴ-ում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սմբատյանն անդրադարձել է Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի՝ օրերս կես-կատակ, կես-լուրջ արված այն հայտարարությանը, թե ռուս-հայկական հարաբերություն այնքան լավ են, որ ՌԴ-ում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում:
Նախկին դեսպանը նշեց, թե նման բան չկա, ուղղակի այդ մասին շատ են խոսում՝ ընդգծելու մտերմիկ հարաբերությունները:
«Շատ են խոսում, որ ՌԴ-ում հայերը շատ ավելին են, քան ՀՀ-ում, դա էմոցիոնալ, մտերմիկ զրույցների ժամանակ որպես դրական երևույթ ասում են հիմնականում հայերը»,-ասաց նա, բայց համաձայնեց այն դիտարկմանը, թե այդ մասին նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է ասել, որովհետև հայերն են ասել:
«Ես երկար տարիներ աշխատել եմ ՌԴ-ում և կարող եմ ասել, որ այնտեղ հայերն ավելի շատ չեն, քան Հայաստանում: Բոլոր բնագավառներում էլ տեսնում ենք հայկական ազգանուններ, և թվում է՝ ամենուր են։ Իհարկե շատ են, բայց ՀՀ բնակչությունից շատ չեն»,-ասաց նա:
Նախկին դեսպանը նշեց, որ եթե օբյեկտիվ լինենք, նրանց թիվը հասնում է 2 մլն-ի: «Ամեն դեպքում ինչքան հայեր լինեն, այնքան մեր ուժն է, հզորություն է, մենք սիրում ենք չէ՞ մի քիչ չափազանցնել, ռեալ 2 մլն է, բայց որակով հայեր են։ Այնտեղ կան հայեր, որոնք տրադիցիոն ապրել են դարերով»,-ասաց նա:
Հարցին, թե նման ներուժն արդյոք հայ համայնքը ՌԴ-ում օգտագործում է, Արմեն Սմբատյանը նշեց, որ միշտ չէ, որ կարողանում են այդ ներուժն օգտագործել:
«Բարդ է, որ տարբեր շրջաններում տարբեր մոտեցում և մտածելակերպ ունեն հայերը։ Շրջաններում շատ համեստ են ապրում, աշխատում են չերևալ, մեծ գործունեություն չեն ծավալում, ուղղակի ապրելու հարցն են լուծում, հիմնականում շինարարություն են անում: Բայց մեծ քաղաքներում՝ կրթության, առողջապահության բնագավառում շատ հայեր ունենք, մեծ դեր են կատարում, համախմբված չեն ներկայանում, բայց գիտեն՝ ինչ է պետք հայրենիքին»,-ասաց նա:
Հարցին, թե կա՞ն արդյոք հաջողակ հայեր, որ ՀՀ-ում ծրագրեր չեն իրականացնում, Արմեն Սմբատյանն ասաց, թե շատ-շատ են:
«Բայց հիմնականում ովքեր հնարավորություն ունեն՝ անում են: Հայաստանն ընկալում են ապահով մի տեղ, որտեղ երկար տարիներ հետո պետք է վերադառնալ, բոլորի մոտ այդ զգացողությունը կա՝ ՀՀ-ում ինչ-որ բան ունենալ: Շատերն են ասում, որ Հայաստանն իրենց համար ամենալավ տեղն է»,-ասաց նա՝ նշելով, որ ինքն էլ միանշանակ այդպես է կարծում:
21:41
20:46
20:16
19:44
19:25
19:04
15:02
14:51
14:35
14:19
13:59
13:36
13:17
12:42
12:29
12:16
11:52
11:23
11:08
11:08
14:58 04.05.26
10:14 04.05.26
09:22 04.05.26
13:29 04.05.26
11:01 04.05.26
09:48 04.05.26
16:43 04.05.26
16:02 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44